«Փոքրիկ երգիչները» վերադարձել են Ճապոնիայից

    Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի սաներին ու գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանին: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ երգչախումբը վերջերս է վերադարձել Ճապոնիայի 18 քաղաքներում կայացած 40-օրյա համերգային շրջագայությունից: Այն նվիրված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն և հայ գրատպության 500-ամյակին, ինչպես նաև` հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին: Ողջունելով և շնորհավորելով պատանիներին ու երգչախմբի ղեկավարին` հաջող ելույթների և Հայաստանը լավագույնս ներկայացնելու համար, քաղապետ Տարոն Մարգարյանը մաղթել է նրանց նորանոր հաջողություններ: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության համար՝ երեխաները Տարոն Մարգարյանի հետ կիսել են շրջագայության տպավորություններն ու վստահեցրել, որ աշխարհի բոլոր բեմերում կփորձեն միշտ բարձր պահել Հայաստանի և Երևանի պատիվը:
  • Created on .
  • Hits: 2756

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: