Զարմանալի ժամանակ, որում ապրում ենք
Արվեստը իրականում երբեք մարդու կողմից չի վերահսկվել, սակայն մարդուց այդքան օտարացած, ինչքան այսօր է, կարծում եմ, չի եղել երբեք: Միևնույն ժամանակ երաժշտության ոլորտում թերևս երբեք չի եղել այսքան հետաքրքիր, իսկապես զարմանալի ժամանակ, որում ապրում ենք` արվեստների սինթեզը, արտահայտչամիջոցների բազմազանությունը, դրանց գրեթե բացարձակ ազատ ընտրությունը... Սակայն բազում հարցեր ունեմ` էսթետիկական, բարոյական կողմերի վերաբերյալ, գեղեցիկի այսօրվա պատկերացման, արվեստի հասցեատիրոջ ու նպատակների, ստեղծագործողի պատասխանատվության շուրջ, մի խոսքով հարցեր, հարցեր...