ՊՈՍՏՄՈԴԵՌՆԻՑ ՀԵՏՈ

Պոստմոդեռնից հետո 2012 N1
գեղարվեստական, մշակութային հանդես

Փորձել ենք ստեղծել մի մշակութային օջախ, ուր կողք կողքի և գլուխ գլխի են հավաքվել արվեստի տարբեր ճյուղեր և հոսանքներ ներկայացնող, բայց միևնույն ուղղությամբ նայող արվեստագետ երիտասարդներ: Մեր դուռը բաց է բոլորի առջև:

Կարդալ: Պոստմոդեռնից հետո 2012 N1

Զարմանալի ժամանակ, որում ապրում ենք

Արվեստը իրականում երբեք մարդու կողմից չի վերահսկվել, սակայն մարդուց այդքան օտարացած, ինչքան այսօր է, կարծում եմ, չի եղել երբեք: Միևնույն ժամանակ երաժշտության ոլորտում թերևս երբեք չի եղել այսքան հետաքրքիր, իսկապես զարմանալի ժամանակ, որում ապրում ենք` արվեստների սինթեզը, արտահայտչամիջոցների բազմազանությունը, դրանց գրեթե բացարձակ ազատ ընտրությունը... Սակայն բազում հարցեր ունեմ` էսթետիկական, բարոյական կողմերի վերաբերյալ, գեղեցիկի այսօրվա պատկերացման, արվեստի հասցեատիրոջ ու նպատակների, ստեղծագործողի պատասխանատվության շուրջ, մի խոսքով հարցեր, հարցեր...
1

Կարդալ: Զարմանալի ժամանակ, որում ապրում ենք

Քամի

Շենքի վիթխարի գորշ զանգվածն առջևումս է` մեկեն խոյացավ մշուշի միջից. կաթնագույն ծվենները փափուկ սահում են աղբակույտերի վրայով։ Շքամուտքի ծռված փեղկը հոգնած ճռռաց` ներս առնելով ինձ։ Կիսամութ։ Պատի խոր ճեղքերում գորշ խլրտոց է նկատելի։ Սանդուղք, դռներ, պատեր, դարձյալ դռներ… Թակում եմ… «Ու՞մ եք ուզում, ո՞վ է…»,- տղամարդու զգուշավոր ձայն։ «Ես Մանվելին եմ փնտրում»։ «Չկա այստեղ Մանվել»,- այդպես էլ չբացված դռան ետևում լարված լռություն է, ապա լռությունն էլ է լռում։
1

Կարդալ: Քամի

Ռուդոլֆ Խաչատրյան արվեստագետը

Խաչատրյանական արվեստում հատկապես ընդգծվում և շատ բարձր է գնահատվում նրա գծաընկալումը, գծի միջոցով առարկայի վերարտադրումը, դասական նկարչությանը բնորոշ մոտեցումներով: Նրան բնութագրում և որակում են որպես գծի վարպետ, գծր երգիչ: Նկարիչ Թարի Սալախովի և Միխաիլ Լազերևի համատեղ հրատարակված գրքում «Ռուդոլֆ Խաչատրյան-գծանկար» (գիրքը ռուսերեն լեզվով է), նկարչին մեկ բառով բնութագրում են՝ գծի բանաստեղծ:
1

Կարդալ: Ռուդոլֆ Խաչատրյան արվեստագետը

Երես

Համոզված եմ՝ հայրս ինձ տեսել է, գոնե մեկ անգամ տեսել է: Դրանից հետո արդեն հասկացել է՝ ինչի հետ գործ ունի:
1

Կարդալ: Երես

Արդի կանադական քանդակագործությունը և Վենդի Բեյլին

Այստեղ, ինչպես 1960-ականներին, չկա հստակ տրամաբանություն, հանգուցալուծում կամ ռացիոնալ դատողություն և կառուցվածք: Դիտողի միակ բանալին է` զուտ պատմողականից անցում կատարել ներքին զգայականը: Քանդակագործը կարող է բացահայտել սյուժեն կամ ոչ: Քանդակի պատմողական բնույթը իր դիրքերը զիջում է լիրիկական և երևայական լուծումներին:
1

Կարդալ: Արդի կանադական քանդակագործությունը և Վենդի Բեյլին

Կանադական պոեզիան

Բայց դա միայն ինձ համար: Ո՞ր բանաստեղծն է խոսում քո անձնական փորձի մեջ` որպես քո մշակույթի (սուբմշակույթի) անդամ: Սա բոլորովին էլ հռետորական հարցադրում չէ, որովհետև բանաստեղծը, որի աշխատանքը ամենամաքուրն է արտացոլում քո մշակութային պատկանելությունը, հավանաբար հենց նա է այն բանաստեղծը, որն ուղեկցում է քեզ դեպի քո մշակութային ապագան:
1

Կարդալ: Կանադական պոեզիան

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: