Վահե Արմեն․ Երբ անձրևի կգնաք
Բանաստեղծություններ «Երբ անձրևի կգնաք» ժողովածուից
առավոտյան նոր արթնացած մարմինս,
որ գիշերը ոչ մի ուրվականով չհաղթահարվեց
և օտար քաղաքի մթությանը տրվեց անձայն ու սառը,
այսօր չափում է համբուրգը
Վերջին բաժակ սուրճը…
Վերջին ծխախոտը…
Եվ վերջապես ինքնաթիռը բարձրանում է երկինք:
Եվ բոլորը միանգամից նայում են վերև
տեսնելու, թե ինչպես են զնզնգում աստղերը
երկնքի մուգ-կապույտ բաժակում:
Անվերջ փթթում են ծաղիկներն անմահ,
Որ երգում են երանելի կանանց հարազատ աչքերում