ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԿԵՆՏՐՈՆԱԿԱՅԱՆՈՒՄ ԲԱՑՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ
Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, բացվել է «Կանանց դերը կայուն զարգացման բնագավառում» խորագրով ցուցահանդեսը, որին Հայաստանի Հանրապետությունից մասնակցել է ՀՀ վաստակավոր նկարիչ Արև Պետրոսյանը՝ «Հայացք անցյալից» խորագիրը կրող ստեղծագործությունների շարքով։





















