Թատերական առցանց մրցանակաբաշխություն

 Արդեն երկրորդ տարին «Tatron.info» կայքը կազմակերպում է Tatron.info Online մրցանակաբաշխությունը: Այս նախագիծը նպատակ ունի հանդիսատեսի առցանց քվեարկության արդյունքում ստանալ արդի թատրոնի իրական պատկերը։ Անվանակարգերի մասնակիցներ ընտրվում են բոլոր այն թատերական գործիչները, ովքեր 2012 թվականին ակտիվություն են ցուցաբերել առցանց դաշտում (առցանց մամուլ, առցնաց ռադիո և հեռուստատեսություն, սոց. ցանցեր, որոնողական համակարգեր, այլ կայքեր)։
    Այս տարի ընտրվել է 13 անվանակարգ. տարվա Online թատրոն, տարվա Online դերասանուհի, տարվա Online դերասան, տարվա Online պրոդյուսեր, տարվա Online թատերախումբ, տարվա Online հարմարեցված պիես, տարվա Online բեմադրող ռեժիսոր, տարվա Online թատերական քննադատ (լրագրող), տարվա Online փառատոն, տարվա Online բեմանկարիչ, տարվա Online պարային-երաժշտական ներկայացում, տարվա Online մանկական ներկայացում, տարվա Online ներկայացում:
    Քվերակությունը մեկարկել է փետրվարի 20-ին և ավարտվելու է մարտի 15-ին` երեկոյան ժամը 24.00-ին: Հաղթողներին հայտարարումը և մրցանակների հանձնումը տեղի կունենա մարտի 20-ին՝ 1․5 ժամ տևողությամբ շոու- երեկոյի ժամանակ, իսկ վայրը կնշվի մամուլի ասուլիսի ժամանակ: 
    Tatron.info Online մրցանակաբաշխության հիմնադիր նախագահն է Ֆրունզե Գևորգյանը: 
 
    Թեժ գիծ։ /37455/ 86 84 00
    Էլ․ հասցե: info@tatron.info
  • Created on .
  • Hits: 2780

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: