Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը բարի երթ մաղթեց «Այվազյանական փառատոնին»
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը, խոսելով մայիսի 3-13-ը կայանալիք «Այվազյանական փառատոնի» մասին, ասել է. «Կարծում եմ, որ 20-րդ դարի երկրորդ կեսի մնայուն գրողները շատ են, գրախտով տառապում են բոլորը, բայց եթե խոսում ենք որպես արժեքային համակարգ, Աղասի Այվազյանը այնպիսիների կողքին է, ինչպիսիք են Հրանտ Մաթևոսյանը, Մուշեղը Գալշոյանը և շատ քչերը, որ կմնան: Իսկ Այվազյանը առանձնանում է մի որակով ևս, որ շատ պահանջված էր ու պահանջված է լինելու միշտ. դա թատրոնն ու կինոն են, որտեղ նա անկասկած թողեց իր անհատական ձեռագիրը` «այվազյանական հետքր»: Եվ տրամաբանական է, որ «այվազյանական» հետքը պետք է ունենա փառատոն… որովհետև այսօր կան շատ չբեմադրված այվազյանական պիեսներ, որոնք շատ այժմեական են, կան գործեր, որոնք բեմադրված են, բայց միևնույն է, այժմեական են: «Գոյ» թատրոնը մասնակցելու է, ու ամեն ինչ կանենք, որ հասցնենք, կաշխատենք պրեմիերա խաղալ: Բարի երթ «Այվազյանական փառատոնին»»:
- Created on .
- Hits: 6577