«Հուլիոս Կեսար»-ը Դրամատիակականի բեմում
Փետրվարի 16-ին Երևանի Հ. Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Հուլիոս Կեսար» ներկայացումը (բեմադրիչ` ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյան, դերերում` Գրիգոր Գաբրիելյան, Արթուր Ութմազյան և ուրիշներ): Առաջին ներկայացումը կայացել է 2010 թվականի ապրիլի 30-ին, 2011թվականին այն ճանաչվել է լավագույն ներկայացում:
Շեքսպիրական ոգով ողողված այս ներկայացումը ավելի արժեքավորվում է հայ դերասանների փայլուն խաղով, բեմի հրաշալի լուսավորությամբ, Հին Հռոմի ժամանակներին հատուկ հագուստային և կենցաղային ճիշտ զուգորդությամբ, թերևս` միակ ոչ տեղին համապատասխանեցումը երաժշտությունն է, որը, սակայն, ավելի ժամանակակից բնույթ է կրում:
Շեքսպիրը ապրում է նաև մեր ժամանակներում, նրա ստեղծագործությունները պայթյունի պես հնչում են բեմում ու ավարտվում անսպասելիորեն: Փետրվարյան խաղացանկում տեղ է գտել Շեքսպիրի ևս մի ստեղծագործություն. փետրվարի 24-ին կկայանա «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումը:
Անի Հովհաննիսյան
Անի Հովհաննիսյան
- Created on .
- Hits: 2762