Եվս մեկ միջազգային կինոփառատոն Երևանում. ցուցադրություններն անվճար են

   Այսօր Երևանում մեկնարկում է «Հակամարտությունը և հաշտեցումը Կենտրոնական-Արևելյան Եվրոպայի կինոմշակույթում» միջազգային կինոփառատոնը: Փառատոնը մեկնարկում է «Գալիցիայի երեք պատմությունները» ֆիլմի ցուցադրությամբ՝ այսօր ժամը 20:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճում:
    Այս տարվա փետրվարի 13-ից մինչև ապրիլի 10-ը Եվրոպայի և ԱՄՆ հայտնի ֆիլմարտադրողների 9 մրցանակակիր ֆիլմեր, որոնք անդրադառնում են հակամարտության, հաշտեցման, մարդկային խիզախության, կարեկցանքի զգայուն թեմաներին, կցուցադրվեն «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում:
    Կինոփառատոնի նպատակն է կինոարվեստի միջոցով հայաստանյան հասարակությանը և մասնավորապես երիտասարդներին ներկայացնել Կենտրոնական-Արևելյան Եվրոպայում հակամարտություններից և հաշտեցումից քաղված դասերը:
    Ֆիլմերից շատերն առաջին անգամ են ցուցադրվում Հայաստանում:
    Ֆիլմերի ցուցադրությունն անվճար է, և փառատոնը բաց է բոլորի համար:
  • Created on .
  • Hits: 2862

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: