Բրիտանական BAFTA կինոակադեմիան կհանձնի մրցանակները

    Բրիտանիայի թագավորական դղյակում այս գիշեր տարվա կարևորագույն կինոիրադարձությունն է: Միացյալ թագավորության կինոյի և հեռուստատեսային արվեստի (BAFTA) ոսկե դիմակներն այսօր հանձնվելու են իրենց տերերին: Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես կինոյի այս հեղինակավոր մրցանակաբաշխությունը վարելու է հայտնի գրող և դերասան Սթիվեն Ֆրայը: Փառատոնի գլխավոր նոմինանտն այս տարի Ամերիկայի 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի կյանքի և գործունեության մասին պատմող ֆիլմն է, որը նոմինացվել է 24 անվանակարգերից 10-ում, այդ թվում` «Լավագույն ֆիլմ», «Լավագույն սցենար», «Ինքնատիպ երաժշտություն», «Լավագույն դերասան», «Երկրորդ պլանի լավագույն դերասան» և «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգերում:
    Ինը անվանակարգերում նոմինացվել է «Պիի կյանք» (Life of Pi) 3D դրաման:
    «Լավագույն ֆիլմ» անվանակարգի հավակնորդներն են «Արգո գործողություն» ֆիլմը,«Մերժվածները», «Պիի կյանքը», «Լինքոլնը» և «Նպատակ համար մեկը», որը պատմում է Ուսամա Բեն Լադենի վնասազերծման մասին:
    «Լավագույն ռեժիսոր» կոչման համար կպայքարեն Միխայել Հանեկեն «Սերը» ֆիլմի համար, Բեն Աֆլեքը «Արգո գործողություն», ֆիլմի համար, Քվենտին Տարանտինոն «Ջանգոյի ազատագրվածը» ֆիլմի համար և, Էնգ Լին «Պի կյանք» ֆիլմի համար:
Հաղթողները որոշվում են քվերակության միջոցով, որին մասնակցում է Բրիտանական կիոակադեմիայի 6 հազար անդամ: «Ծագող աստղ» անվանակարգի հաղթողին ընտրում է հանդիստաեսը կարճ հաղորդագրությունների միջոցով:
    BAFTA –ն արդեն հայտարարել է, որ այսօր կիոնոակադեմիայի պատվավոր անդամի կոչում կշնորհի բրիտանացի կինոռեժիսոր և սցենարիստ Ալան Պարկերին, կինոմատոգրաֆիայում ունեցած նշանակալի ավանդի համար:
    Նշենք, որ BAFTA-ն անցկացվում է 1947 թվականից:
  • Created on .
  • Hits: 2695

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: