Վոնգ Կարվայի ֆիլմը կբացի Բեռլինի 63-րդ կինոփառատոնը

  Չինացի հայտնի ռեժիսոր Վոնգ Կարվայի «Մեծ վարպետներ» ֆիլմի պրեմիերայով փետրվարի 7-ին կբացվի Բեռլինի 63-րդ կինոփառատոնը:
  Կինոաշխարհում Բեռլինալեն համարվում է տարվա ամենակարևոր իրադարձություններից մեկը: Այն խրախուսում է քաղաքական և սոցիալական հրատապ խնդիրների բարձրացնող ֆիլմերը: Փառատոնի դերը անգնահատելի է նաև աշխարհի բազմաթիվ երկրներից նոր տաղանդներ հայտնաբերելու հարցում:
  Բեռլինալեի ժամանակ կներկայանան կինոյի 19000 գործիչներ 120 երկրներից: Գլխավոր մրցանակի՝ «Ոսկե արջի» համար կպայքարեն ամերիկացի ռեժիսոր Սթիվեն Սոդեբերգի «Կողմնակի ազդեցություն», իրանցի Ջաֆար Փանահինի «Փակ վարագույր», Թոմաս Արսլանի «Ոսկի», ռուսաստանցի Բորիս Խլեբնիկովի «Երկար երջանիկ կյանք», ամերիկյան «Չարլի Քանթիմենի անխուսափելի մահը» և 14 այլ ֆիլմեր: Ժյուրին կգլխավորի Վոնգ Կարվայը: Ընդհանուր առմամբ փառատոնի ընթացքում այս տարի տեղի կունենա 33 ֆիլմերի համաշխարհային պրեմիերա:
    Այս տարի մրցանակակիրները հայտնի կդառնան փառատոնի փակման օրը՝ փետրվարի 17-ին:
  • Created on .
  • Hits: 2727

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: