Կարեն Բարսեղյան. «Ժամանակակից արվեստը կարևորում է աշխատանքը ինֆորմացիոն հոսքերի հետ»

    Փետրվարի 1-ին ՆՓԱԿ-ում բացվեց Փոփ-փանք ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացվել էին երեք սերնդի արվեստագետների ամենատարբեր մեդիաներով կատարված աշխատանքներ: Այս նախագիծը առաջին փորձերից է ներկայացնել այս արվեստի անցած 30-ամյա ուղին Հայաստանում:
    Փոփ-փանք ոճը Հայաստանում սկիզբ է առել անցյալ դարի 70-ականների վերջում և 80-ականների սկզբին: Հասարակական ավելի մեծ հնչեղություն է ստացել Պերեստրոյկայի տարիներին: 
    Այս ցուցահանդեսին մասնակցում էր նաև Կարեն Բարսեղյանը Գյումրիից` իր «Ինֆորմացիա սոցկայքերի մեջ» շարքով, որն առաջին անգամ ցուցադրվել էր 2010-ին Գյումրիի միջազգային բիենալեի ժամանակ (նախագիծը 15/3 արվեստի խմբի, համադրող, Կարեն Բարսեղյան):  
Karen-Barsegyan    Մեզ հետ զրույցում Կարեն Բարսեղյանն այսպես մեկնաբանեց ժամանակակից արվեստի հանդեպ իր մոտեցումը. «Ժամանակակից արվեստը կարևորում է աշխատանքը ինֆորմացիոն հոսքերի հետ: Ժամանակակից արվեստագետի համար ինֆորմացիան նյութ է, ինչպես կտավը և յուղաներկը գեղանկարչի համար: Եվ ինչպես դասական նկարներն են մեզ համար իրենց ժամանակի մասին հաղորդագրություններ, այնպես էլ իր հերթին Ժամանակակից արվեստը, որն աշխատում է հենց տեղեկատվությամբ, ինքն էլ դառնում է տեղեկատվության աղբյուր: Հաշվի առնելով այս ամենը՝ ես այս նախագծում կարևորում եմ ինֆորմացիան որպես արվեստագետի աշխատանքային նյութ, իսկ այն արխիվը, որ կուտակվում է այդ տեղեկատվությունը, այն «բազա դաննիխը», որն ապահովում է անցյալի, ներկայի և ապագայի փոխկապակցվածությունը:
 
  • Created on .
  • Hits: 2914

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: