Քննարկվել են Վենետիկի 55-րդ բիենալեի հայկական տաղավարի ձևավորման հայտերը

    ՀՀ մշակույթի նախարարությունում քննարկվել են Վենետիկի 55-րդ բիենալեի հայկական տաղավարի հայեցակարգի և բովանդակային ձևավորման հայտերը:
   Ստացված 4 հայտերն են՝ Արման Գրիգորյան՝ «Հայկական նախագիծ», ԱԺՉ արվեստային կուրատորական խումբ՝ «Նշանախոսության համայնագիտարան», Արչի Գալենց՝ «Հենակետ», Արարատ Սարգսյան՝ «Տղա Դավթի ու աղջիկ Խանդութի հեքիաթը»: Հայտերը քննարկվել են՝ համաձայն փորձագիտական հանձնաժողովի նախորդ նիստում սահմանված չափորոշիչների: Փորձագիտական հանձնաժողովը եզրակացրել է, որ հայտերից ոչ մեկը լիովին չի համապատասխանում վերոնշյալ չափորոշիչներին և առաջարկել է համապատասխան լրամշակումից հետո Արման Գրիգորյանի և Արարատ Սարգսյանի ներկայացրած հայտերը լևս մեկ անգամ քննարկել: Հանձնաժողովի վերջնական նիստը գումարվելու է հունվարի 30-ին:
    Նշենք, որ Վենետիկի բիենալեում Հայաստանը 8 անգամ ներկայացրել է Նորարար փորձառական արվեստի կենտրոնը (ՆՓԱԿ): Նախորդ տարի Հայաստանն առաջին անգամ կուրատորական խմբով է ներկայացել:
    Վենետիկի 55-րդ Բիենալեն կրելու է «Հանրագիտարանային պալատ» խորագիրը: Բիենայելի բացումը տեղի կունենա մայիսի 29-31-ը, իսկ հրապարակային ցուցադրությունը կանցկացվի հունիսի 1-ից նոյեմբերի 24-ը:
  • Created on .
  • Hits: 2672

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: