«Լևոն Շանթ» թատերգության մրցանակաբաշխություն

   Համազգային հայ կրթական և մշակութային միությունը հայտարարում է «Լևոն Շանթ» թատերգության մրցանակաբաշխություն։ Մրցանակաբաշխության նպատակն է զարգացնել ժամանակակից հայ թատերգությունը, ի հայտ բերել այս ժանրում ստեղծագործող նոր անունների, թատերգության ժամանակակից ուղղություններ բացահայտել և աջակցել նոր պիեսների բեմադրությանը:

   Մրցույթին կարող են մասնակցել հեղինակներ Հայաստանից և Սփյուռքից։

 Ընդունվում են միայն չտպագրված, չբեմադրված կամ չհրապարակված աշխատանքներ՝ առանց ժանրային սահմանափակման, արևելահայերեն և արևմտահայերեն։

  Լավագույն աշխատանքները կընտրվեն 7 հոգուց բաղկացած ժյուրիի կողմից, որի անդամները մրցույթին մասնակցելու իրավունք չունեն:

   Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետն է` 2013 թ. ապրիլի 15-ը:

   Արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն 2013թ. հունիսի 15-ին։

 Մրցանակաբաշխությանը ներկայացված պիեսները կհրատարակվեն առանձին ժողովածուով, իսկ առաջին տեղի արժանացած պիեսը Համազգային հայ կրթական և մշակութային միության աջակցությամբ կբեմադրվի: Սահմանված են մի շարք մրցանակներ:

   Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` (+374 10) 53-39-49:

  • Created on .
  • Hits: 2993

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: