Մասնակցություն ռուսական գրական մրցույթին

     «Дебют»-ը երիտասարդ գրողների ռուսական ամենամասշտաբային մրցույթն է: Այն հաստատված է «Поколение» Միջազգային ֆոնդի կողմից, պարգևատրում է ռուսալեզու գրականություն ներկայացնող երիտասարդ գրողներին՝ անկախ բնակության վայրից: Մրցանակաբաշխությունը ամեն տարի տրվում է հինգից յոթ անվանակարգերում, որոնք արտացոլում են գեղարվեստական գրականության հիմնական տեսակները: 
    Բոլոր անվանակարգերի հաղթողները ստանում են պատվավոր «Птица» մրցանակը, ինչպես նաև «Поколение» Միջազգային ֆոնդի հետ հրատարակչական պայմանագիր կնքելու իրավունք բացառիկ հոնորարով` 1 մլն ռուբլի:
   «Դեբյուտ» մրցանակի ժյուրին կազմված է 5-7 մարդկանցից, որոնց կազմում են հայտնի գրողներ, քննադատներ, հրատարակիչներ և գրական ու մշակութային գործընթացի այլ մասնակիցներ:
    Այս տարի այս հեղինակավոր մրցույթի ընդարձակ ցուցակում հայտնվել է մեր հայրենակից Վահե Ղուկասյանը իր «Голос пабов» ստեղծագործությամբ: Սա Վահեի առաջին ռուսալեզու աշխատանքն է: Այն բաղկացած է փոքր գլուխներից, որոնք կոչվում են «Երեկո» և «Ցերեկ» և հաջորդում են իրար: Սակայն «Дебют» անկախ գրական մրցույթում այն ընդունել են որպես պատմվածքների ցիկլ: Հայաստանի այլ ներկայացուցիչներ ոչ այս և ոչ էլ անցած տարիների մրցույթների ընդարձակ և համառոտ ցուցակներում չեն հայտնվել:
   «Голос пабов»-ի գործողություններն ամեն երեկո կատարվում են տարբեր փաբերում: Այն սովետական իշխանության վերջին տարիներին ծնվածների սերնդի մասին է: Գլխավոր հերոսները երիտասարդներ են, որոնք ապրում են փաբերի «ընդհատակում»:
    Վահե Ղուկասյանը ծնվել է Երևանում 1987թ.: Ավարտել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետը և ԳԱԱ Գիտակրթական Միջազգային Կենտրոնի մագիստրատուրան: Ապրում է Երևանում, աշխատում է գրախանութում: Հեղինակում է Vafant բլոգը, որտեղ հրապարակվում են նրա ֆանտաստիկ պատմվածքները:
                                                                                                                 Անի Հակոբյան
  • Created on .
  • Hits: 2830

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: