Դասընթացներ հայ-իտալական համագործակցության շրջանակներում

    ՀՀ մշակույթի և Իտալիայի արտաքին գործերի նախարարությունների միջև պատմամշակութային ժառանգության պահպանության, ուսումնասիրության և վերականգնման բնագավառում իրականացվող համագործակցային ծրագրի շրջանակներում 2012 թ. հունիսի 22-ից մինչև հոկտեմբերի 10-ը անց է կացվել «Որմնանկարների վերականգնումը և պահպանումը» խորագրով դասընթաց: Այն կազմակերպել էր Միլանի պոլիտեխնիկը «Էրեբունի» արգելոց-թանգարանի, «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» ՀԿ-ի, «Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմանդրամի համագործակցությամբ: 
    Դասընթացին մասնակցել են 16 ուսանող և 3 ազատ ունկնդիր: Իտալիայից ժամանած մասնագետներ Աննա Լուկինին և Էլիզաբետտա Կաննան «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում հայ ուսանողների համար կարդացին դասախոսություններ` նվիրված որմնանկարների տեխնիկայի, քայքայումների, ախտորոշիչ հետազոտությունների և վերականգմնան մեթոդներին: Այնուհետև ուսանողները «Պալացո Սպինելի» վերականգնման դպրոցի մասնագետ Ֆաբրիցիո Իակոպինի գլխավորությամբ մասնակցեցին Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» որմնանկարի վերականգնման աշխատանքներին: 
    Նոյեմբերի 29-ին` ժամը 11:00-ին, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում տեղի կունենա դասընթացին մասնակցած ուսանողներին վկայագրերի հանդիսավոոր հանձնում: 
    Հայ և իտալացի գործընկերները կքննարկեն առաջիկա ծրագրի կազմակերպման և իրականացման հարցերը:

  • Created on .
  • Hits: 2704

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: