Ճարտարապետների գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես

   Սույն թվականի նոյեմբերի 15-ին ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Ճարտարապետների գեղանկարչական աշխատանքների» աշնանային ցուցահանդեսի բացումը:

   Ցուցահանդեսի բացմանը ելույթ ունեցան ՀՀ Քաղաքաշինության փոխնախար Ռուզան Ալավերդյանը, ՃԱԹԻ-ի տնօրեն Աշոտ Գրիգորյանը և ցուցահանդեսի հանձնակատար Անի Հայկազունը:

   ՀՀ Անկախության շրջանում առաջին անգամը լինելով՝ Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը կազմակերպում է ճարտարապետների գեղանկարչական աշխատանքների խմբակային ցուցահանդես:

565817 458865657493494 603133723 n   Ինքնին հետաքրքիր է իմանալ, թե ճարտարապետները իրենց հիմնական նախագծային գործունեությանը զուգահեռ արվեստի այլ տեսակներով զբաղվում են արդյոք և ինչպես:

   Հայտնի է, որ  20-րդ դարի, հատկապես առաջին կեսի հայ ճարտարապետները (Թամանյան, Բունիաթյան և այլք) շատ լավ տիրապետել են գծանկարի և ջրաներկի տեխնիկային՝ մեզ թողնելով տասնյակ գեղեցիկ ստեղծագործություններ: Նրանցից ետ չեն մնացել նաև 20-րդ դարի վերջի հայ ճարտարապետները (Ռաֆաել Իսրայելյան, Բաղդասար Արզումնայան, Արթուր Թարխանյան, Գրիգոր Աղաբաբյանը և այլք): Նրանց գծանկարչական և գունանկարչական ստեղծագործություններում իրենց արտացոլումն են գտել հատկապես  հայ միջնադարյան ևժամանակակից ճարտարապետական կոթողները, ինչպես նաև աշխարհի շատ երկրներում շրջագայության ընթացքում արված ճեպանկարները:

architechtors2   Իրենց ստեղծագործական ներկապնակի բազմազանությամբ տարբերվում են ժամանակակից հայ ճարտարապետները: Նրանց ստեղծագործություներում այժմ նկատելի են ժանրային տարատեսակ դրսևորումներով (բնանկար, դիմանկար, նատյուրմորտ, կոմպոզիցիոն աշխատանքներ, շարժեր), զանազան նկարչական հնարքների եւ նյութերի կիրառումով (կոլաժ, համակարգչային գրաֆիկա և այլն) արված աշխատանքներում (Ն. Հակոբյան, Հ. Չալիկյան, Ս. Պողոսյան, Ա. Սեդրակյան, Ռ. Օհանյան, Աշ. Գրիգորյան, Հ. Ասատրյան, Վ. Թամազյան և այլք):

   Գեղանկարչական աշխատանքների շարքը համալրվել է քանդակով, գոբելենով, դեկորատիվ-կիրառական արվեստի այլ գործերով: Ճարտարապետներից շատերը զբաղվում են նաև ինտերյերի, էքստերյերի դիզայնով և այլն:

   565470 458865614160165 713708629 nՈւրախալի է, որ մեր հրավերին արձագանքնեցին ԱՄՆ-ի և Ռուսաստանի հայ ճարտարապետները, ինչպես նաև ԵրՃՇՊ-ի ուսանող-ճարտարապետները: Ցուցահանդեսին իրնեց ստեղծագործություններով մասնակցում են Գյումրիի, Վանաձորի, Գորիսի, Դսեղի, Երևանի ճարտարապետներ:

   Ցուցահանդեսում ներկայացված են ավելի քան 40 հեղինակաների  գեղանկարչական, գրաֆիկական, դեկորատիվ կիրառական արվեստի աշխատանքներ: Մեկ ուրախալի փաստ այս ցուցահանդեսը լայն արձագանքներ ունեցավ մեր ճարտարապետների կողմից, որի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում նրանց:

   Նախաձեռնելով այս աշնանային ցուցադրությունը՝ հույս ենք փայփայում, որ այն կդառնա ավանդական և հայ ճարտարապետները մեզ կուրախացնեն ոչ միայն իրենց ճարտարապետական նախագծերով ու կոթողներով, այլ նաև իրենց գեղանկարչական և գծանկարչական ստեղծագործություններով:

    Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ս/թ Դեկտեմբերի 3-ը: Մուտքն ազատ է:

 

                                                                 Նյութը պատրաստեց ցուցահանդեսի հանձնակատար, 
                                                                 արվեստաբան Անի Հայկազունը,

                                                                 Լուսանկարները` հեղինակի

 
 
  • Created on .
  • Hits: 2854

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: