Հայ կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանն արժանացել է Էռնստ ֆոն Սիմենսի կոմպոզիտորական մրցանակին

Էռնստ ֆոն Սիմենսի երաժշտական մրցանակը 2026 թ․-ին շնորհվում է կատալոնացի երաժիշտ Ժորդի Սավալին` երաժշտության ոլորտում կյանքի ընթացքում ունեցած բացառիկ ներդրման համար։ Կոմպոզիտորական մրցանակին են արժանացել հայ կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանը, բրիտանացի Բեթան Մորգան-Ուիլյամսը և ավստրալացի Քիթի Սյաոն։ 

Հովիկ Սարդարյանը ծնվել է Հայաստանում։ Իր ուսումը սկսել է Երևանի պետական կոնսերվատորիայում՝ Աշոտ Զոհրաբյանի դասարանում։ DAAD կրթաթոշակի աջակցությամբ նա ուսումը շարունակել է Գերմանիայում՝ ուսանելով Վոլֆգանգ Ռիմի մոտ Կարլսրուեում և Առնուլֆ Հերմանի մոտ Զաարբրյուկենում։ Սարդարյանը եղել է Կարայանի ակադեմիայի կրթաթոշակառու, իսկ 2023 թվականին ընտրվել է Roche Young Commissions ծրագրին մասնակցելու համար։

Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա 2026 թվականի մայիսի 23-ին Մյունխենի Փրինցռեգենտ թատրոնում։ Ելույթ կունենան Hespèrion XXI և La Capella Reial de Catalunya համույթները՝ հենց մրցանակակրի դիրիժորությամբ։ Ողջույնի խոսքով հանդես կգա Էդուար Մեցեները (Edouard Mätzener)։

Մրցանակների և մրցանակաբաշխության արարողության մասին ավելին կարդացեք այստեղ։

 Լուսանկարը՝ Ռուի Քամիլոյի (Ernst von Siemens Musikstiftung-ի էջից)

  • Created on .
  • Hits: 997

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: