Պատմության թանգարանում նորովի վերաբացվեց «Հայաստանը 19-րդ դարում» խորագրով մշտական ցուցադրությունը

Հայաստանի պատմության թանգարանի «Հայաստանը 19-րդ դարում» խորագրով մշտական ցուցադրության հատվածում այժմ հնարավոր է տեսնել  այս պատմական ժամանակահատվածին բնորոշ շուրջ 200 ցուցանմուշ, որը տևական ժամանակ ներկայացված չէր թանգարանում։

Hayastany 19 rd darum 4

Hayastany 19 rd darum 11

Ցուցադրության շրջանակներում նորովի են ներկայացվել հարյուրավոր ցուցանմուշներ պատմական Հայաստանի տարբեր պատմազգագրական շրջաններից՝ ազգային տարազներ, նրբաճաշակ զարդեր, ձեռագործ գորգեր, բազմատեսակ աշխատանքային գործիքներ, ավանդական կենցաղային իրեր, ուշագրավ պատմական վավերագրեր, դրամներ, մեդալներ, զենք, ազգային կուսակցությունների զինանշաններ և այլն, որոնց մի մասն առաջին անգամ է ներկայացվում թանգարանի մշտական ցուցադրությունում։ Նորովի է ներկայացվել նաև «Դանթարի շուկա»-ի մանրակերտը:

Hayastany 19 rd darum 5

Hayastany 19 rd darum 10

«Նախորդ ցուցադրությունում ներկայացված էր առավելապես ազգագրությունը և գերակշռում էին տեքստիլը կամ զարդերը: Այս նոր հատվածում մենք փորձեցինք հավասարակշռել նյութը՝ըստ արևելյան և արևմտյան Հայաստանի կոնտեքստի և դրանք իրար կապող սիմվոլիկ նշանակության առարկաների».-նշեց Հայատանի պատմության թանգարանի տնօրենի ժ/պ Դավիթ Պողոսյանը:

Hayastany 19 rd darum 16

Hayastany 19 rd darum 25

Հատկանշական է, որ այս ամենն ուցեկցվում է ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով: Ցուցասրահում տեղադրված  սենսորային էկրանի (Touch screen) միջոցով այցելուն հնարավորություն ունի ինքնուրույն հավաքել այս կամ այն տարազի հատվածները: Ներդրվել են ինտերակտիվ քարտեզներ, որոնց շնորհիվ հնարավոր է տեսնել սահմանների, պատմական իրադարձությունների փոփոխությունները:

«Հուսով ենք ՝ այսկերպ հնարավոր կլինի պատկերացում կազմել ոչ թե միայն հատվածային, էթնոգրաֆիկ կոնտեքստի, այլ ընդհանուր ժամանակաշրջանի մասին»,- հավելեց նա:

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 159

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: