Իրանական «Արշեկ» թատերախումբը Հայաստանում

Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև մշակութային և գրական համագործակցությունն ընդլայնելու նպատակով, ԻԻՀ մշակութային հարցերի գրասենյակի համակարգմամբ` Իրանում տեսողության խնդիրներ ունեցող անձանց ամենահայտնի թատերական խմբերից մեկը՝ «Արշեկ» թատերախումբն այս օրերին Հայաստանում է։ Մայիսի 27-ից 31-ը Հայաստանը հյուրընկալել էր Իրանից ժամանած կույրերի և տեսողության խնդիրներ ունեցող անձանց ամենամեծ՝ «Արշեկ» թատերախմբին։ Թատերախումբը փորձառու է, մասնակցել է նաև տարբեր մշակութային և գեղարվեստական փառատոների՝ ինչպես Իրանում, այնպես էլ արտերկրում և համարվում է Իրանի ամենահեղինակավոր թատերական խմբերից մեկը։
Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնից հայտնում են, որ Իրանում՝ արվեստի դահլիճում, Նկարիչների տանը, համալսարանում, Համադանի մանկապատանեկան թատերական միջազգային փառատոնում և տարածաշրջանային փառատոնում պրոֆեսիոնալ ներկայացումներ ունենալուց, ինչպես նաև բազմաթիվ մրցանակներ ստանալուց հետո «Արշեկ» թատերախումբն այս անգամ նոր քայլ է անում թատերական ոլորտում։ «Կյանքը չափազանց կարճ է» պիեսի հեղինակը Մեհդի Աբադին է, ներկայացման մեջ գլխավոր դերերը կերտում են կույր և մասնակի տեսողություն ունեցող արտիստներ։
Ներկայացումը կենտրոնանում է շրջակա միջավայրի պաշտպանության հետ կապված հասկացությունների ուսուցման, երիտասարդ սերնդի շրջանում իրազեկվածության բարձրացման և բնության նկատմամբ պատասխանատվության զգացման խթանման վրա։ Այն պատմում է մի ձնեմարդու մասին, որը աշխարհ եկավ ձմռան առաջին ձյան ժամանակ։ Նա սիրով և բարությամբ է լցված կյանքի հանդեպ։ Մի օր դաշտում ձնեմարդը հանդիպում է խրտվիլակի և նրա հետ ծանոթանալով՝ սովորեցնում նրան ընկերության, անձնուրացության և իսկական սիրո արժեքը։ Ներկայացումը բեմադրվում է ամենաբարձր պրոֆեսիոնալ մակարդակով առանց որևէ նշագրման, իսկ դերասանները խաղում են իրենց դերերը՝ հենվելով բացառապես իրենց լսողության և կողմնորոշվելու ունակության վրա։ Ծրագրի կազմակերպիչն է Ֆաթեմե Աբդոլռահիմին, երաժշտական ընտրությունը՝ Արսեն Բաբայի, ներկայացման հեղինակն է Մեհդի Աբադին, թատերավար՝ Մոջթաբա Գոհար-Խայ, դերասաններն են՝ Համիդ-Ռեզա Ֆալահին, Զահրա Հոմային, Էլահե Մոհաղեղ-Բայգին, Ամիր-Համզե Նախային, Մինա Դեհղանին, Էլհամ Մոհաղեղ-Բայգին, Մարիամ Ղասեմի-Էղդամը, Բահար Մահդավի-Թահերը, Մոհամմադ Մոհամմադին։
Իրանական իրական հեքիաթը լավագույն հնարավորությունն է մանուկների և պատանիների համար, որը նրանց վարակում է ազնվության, նվիրվածության և մի շարք այլ մարդկային առաքինի արժեքներով։ Մայիսի 27-ին թատերախումբը ներկայացավ Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան թիվ 14 հատուկ դպրոցում, մայիսի 29-ին՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկապատանեկան գրադարանում, մայիսի 30-ին՝ Մաչանենց տանը, Էջմիածնում, իսկ մայիսի 31-ին՝ ժամը 12։00-ին՝ Երևանի Կապույտ մզկիթում։
Իրանական բեմադրության երկօրյա ցուցադրություն է կազմակերպվել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում։ ԻԻՀ դեսպանատան Մշակույթի կենտրոնն արդեն մի շարք համագործակցությունններ ունի գրադարանի հետ։ Պատանիներին ներառելն էլ ռազմավարական նպատակներից մեկն է։ Ահա վերջերս ևս նման կարևոր նախագիծ են իրականացրել։ Ինչպես հայտնում են ԻԻՀ դեսպանատան Մշակույթի կենտրոնից, այդպիսի մի նախագիծ է եղել նաև «Պատուհան դեպի տիկնիկների աշխարհ» ցուցահանդեսը։ Երևանի Կապույտ մզկիթում բացված ցուցադրությունը, տիկնիկագործության վարպետաց դասընթացները աշակերտների կողմից մեծ սիրով էին ընդունվել։ Արդյունքում՝ հանրությանը ներկայացվել են տարբեր ժողովուրդների մշակույթին և առանձնահատկություններին բնորոշ տիկնիկներ։
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակութային կենտրոնը, աջակցելով այս ծրագրին, նշում է, որ նման խումբ հյուրընկալելու նպատակն է ցուցադրել կույր արվեստագետների մշակութային և սոցիալական կարողությունները, արվեստի միջոցով խթանել շրջակա միջավայրի վերաբերյալ հայեցակարգերը և ամրապնդել Իրանի և Հայաստանի երկու ազգերի ժողովրդական և գեղարվեստական կապերը։
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 121