• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • «ԱՐՑԱԽ. չտեսնված հանրապետություն»․ Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնին կներկայացվեն 44–օրյա պատերազմին վերաբերվող ֆիլմեր

«ԱՐՑԱԽ. չտեսնված հանրապետություն»․ Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնին կներկայացվեն 44–օրյա պատերազմին վերաբերվող ֆիլմեր

Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը «ԱՐՑԱԽ. չտեսնված հանրապետություն» խորագրով հատուկ ծրագիր կներկայացնի։

Խորագրի ներքո կցուցադրվեն ֆիլմեր, որոնք անդրադառնում են 44-օրյա պատերազմին և նկարահանված են հույների, արգենտինացիների, ուրուգվայցիների, եգիպտացիների և հայերի կողմից:

Այդ ֆիլմերն են՝ Էսամ Նագիի «Մոռացված հայրենիք» (Եգիպտոս), Ֆեդերիկո Լեմոսի «Մենք ենք մեր սարերը» (Ուրուգվայ), Թոմաս Սիդերիսի «Լեռնային Ղարաբաղի նռները» (Հունաստան), Արման Երիցյանի «Դիմակայություն» (Հայաստան) ֆիլմերը։

Ինչպես նաև Cannes L’ACID Special ծրագրի շրջանակում կցուցադրվի ռեժիսոր  Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» (Հայաստան, Ֆրանսիա, Բելգիա) ֆիլմը։

Փառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանի խոսքով՝ ֆիլմերից մեկը հենց բուն արցախյան կինոանդրադարձ է։

Շուտով կներկայացվի նաև փառատոնի փակման ֆիլմը, որը նույնպես վավերագրական լիամետրաժ անդրադարձ է Արցախյան 44-օրյա պատերազմին:

Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև՝ ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից։ Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության աջակցությամբ։ Երևանի քաղաքապետարանը փառատոնի այս տարվա գլխավոր հովանավորն է։

Մերի Խաչատրյան

  • Created on .
  • Hits: 866

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: