Մեկնարկում է Գրքի երևանյան չորրորդ փառատոնի ստեղծագործական մրցույթը

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Մշակութային հասարակություն» ՀԿ-ն կազմակերպում են Գրքի երևանյան չորրորդ փառատոնը, որի շրջանակում հայտարարվում է գրական մրցույթ հետևյալ անվանակարգերում.

  • «Պոեզիա» - մեկ մրցանակ
  • «Արձակ» - մեկ մրցանակ

Կարող են մասնակցել այն հեղինակները, որոնք Գրքի երևանյան փառատոնի մրցույթի նույն անվանակարգում նախկինում մրցանակ չեն ստացել։

Հաղթողները կստանան դրամական պարգև 250 000-ական դրամ (ներառյալ հարկերը):

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2021 թ․ հունիսի 30-նն է։

Մրցույթի արդյունքները հայտնի կլինեն Գրքի երևանյան չորրորդ փառատոնի փակման արարողության ժամանակ՝ օգոստոսի 1-ին։

Մրցույթին պետք է ներկայացնել․

  • «Արձակ» անվանակարգում՝ 2 ավարտուն պատմվածք կամ 20 էջանոց հատված վեպից
  • «Պոեզիա» անվանակարգում՝ 10 բանաստեղծություն
  • Անձը հաստատող փաստաթղթի պատճեն:

Մրցույթին ներկայացվող ստեղծագործությունները պետք է գրքով հրատարակված չլինեն:

Գրքի երևանյան չորրորդ փառատոնի կազմակերպչական թիմը հարկ եղած դեպքում կարող է դիմումատուից պահանջել հավելյալ փաստաթղթեր և նյութեր:

Ստեղծագործությունների գնահատման չափանիշներն են․

  • կառուցվածքը
  • լեզուն և ոճը
  • գեղարվեստական տեքստի օրիգինալությունը

Փառատոնի գրական մրցույթի ժյուրիի կազմում են․

Ալեքսանդր Թոփչյան – գրաքննադատ, գրող, թարգմանիչ

Գուրգեն Խանջյան - արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Ալվարդ Սեմիրջյան - գրականագետ

Հասմիկ Խեչիկյան - գրականագետ

Քրիստինե Հովհաննիսյան – գրականագետ

 

Ստեղծագործությունները պետք է ուղարկել PDF ձևաչափով «evnbookfest@gmail.com» էլեկտրոնային հասցեին՝ «Թեմա» տողում նշելով հեղինակի անունը և ազգանունը:

  • Created on .
  • Hits: 1195

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: