Գրքի երևանյան 3-րդ փառատոն. Գրական մրցույթ
2019 թվականի նոյեմբերին տեղի կունենա Գրքի երևանյան երրորդ փառատոնը: Փառատոնը հայտարարում է գրական մրցույթ հետևյալ անվանակարգերում.
- Արձակ(երկու մրցանակ)
- Պոեզիա(երկու մրցանակ)
- Դրամատուրգիա (երկու մրցանակ)
Մասնակցության հայտ կարող են ներկայացնել բոլոր գրողները՝ առանց տարիքային սահմանափակման: Գրքի երևանյան փառատոնում նախորդ տարիներին մրցանակային տեղ զբաղեցրած հեղինակներն այս տարի նույն անվանակարգում հայտ ներկայացնել չեն կարող:
Մրցույթին պետք է ներկայացնել՝
- ինքնակենսագրություն (CV),
- 3 պատմվածք / էսսե կամ վեպից / վիպակից հատված (նվազագույնը՝ 30 էջ)` «Արձակ» անվանակարգի համար,
- 15 բանաստեղծություն՝ «Պոեզիա» անվանակարգի համար,
- 1 պիես՝ «Դրամատուրգիա» անվանակարգի համար:
Մրցույթին ներկայացվող ստեղծագործությունները պետք է առանձին գրքով հրատարակված չլինեն:
Նույն հեղինակը կարող է հայտ ներկայացնել միայն մեկ անվանակարգում։
Հաղթողները կստանան դրամական պարգև 400 000-ական դրամ (ներառյալ հարկերը):
Հայտի փաթեթը անհրաժեշտ է ուղարկել evnbookfest@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ կցելով կոնտակտային տվյալները և նամակի «թեմա» (subject) տողում նշելով՝ «Գրական մրցույթ և գրողի անուն-ազգանունը»։
Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո հաղթող գործերից հատվածներ են հրապարակվելու: Եթե 2020 թվականի ընթացքում հեղինակները հաղթած գործերը չհրատարակեն, Գրքի երևանյան փառատոնը իրավունք ունի դրանք ամբողջությամբ հրապարակելու:
Մասնագիտական ժյուրին ստեղծագործությունները գնահատելու է՝ հաշվի առնելով.
- ժանրային իրացումը
- կառուցվածքը
- լեզուն և ոճը
- գեղարվեստական մտածողության ինքնատիպությունը
- նորարարությունը:
Մասնագիտական ժյուրիի կազմում են.
Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ
Գրիգոր ԽԱՉԱՏՐՅԱՆ
Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Քրիստինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Արամ ՊԱՉՅԱՆ
Տիգրան ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ
Ալվարդ ՍԵՄԻՐՋՅԱՆ
Տիգրան ՍԻՄՅԱՆ:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2019 թվականի հոկտեմբերի 20-ն է։
Հարցերի դեպքում կարող եք գրել evnbookfest@gmail.com էլեկտրոնային հասցեին կամ փառատոնի ֆեյսբուքյան էջին։
- Created on .
- Hits: 3735