ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՏՊԱՎՈՐԻՉ ԳՐԱԴԱՐԱՆԸ

 Չինաստանի Թիանջին քաղաքի Բինհայի մշակութային թաղամասում բացվել է հինգ հարկանի գրադարան, որը նախագծել է հոլանդական MVRDV ընկերությունը՝ համագործակցելով Թիանջին Քաղաքաշինության և նախագծման Ինստիտուտի հետ: Այս մասին հայտում է boredpanda.com-ը։

 Գրադարանի կենտրոնում կառուցված հսկա գնդաձև լսարանի պատճառով այն ստացել է «Բինհայի աչքը» անվանումը։ Այս յուրահատուկ գրադարանի տարածքը 34 հազար քառակուսի մետր է, ունի 1,2 միլիոն գիրք: Նշվում է, որ գրադարանը կառուցելու համար 3 տարի է պահանջվել:

 Առաջին հարկում տեղակայված է ընթերցասրահը, լաունջ տարածքները՝ միջին հարկերում, իսկ գրասենյակները, հանդիպման ու համակարգչային սենյակները՝ վերևի հարկում:

 Այս գրադարանը աչքի է ընկնում իր բացառիկ ճարտարապետությամբ, լուսանկարները կարող են վկայել այդ մասին։


tianjin binhai library china mvrdv 14 5a094a215e6ba 880

tianjin binhai library china mvrdv 5a095f15bc0b1 880

tianjin binhai library china mvrdv 11 5a094a122f842 880
  • Created on .
  • Hits: 3125

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: