ՆԻԿՈՂԱՅՈՍ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ․ ԴԻՄԱՔԱՆԴԱԿՆԵՐԻ ՆՈՐ ՑՈՒՑԱՍՐԱՀ

 Գյումրու «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ում բացվեց ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, քանդակագործ, գեղանկարիչ և մանկավարժ Նիկողայոս (Նիկոլայ) Նիկողոսյանի ցուցասրահը, որտեղ այսուհետ ներկայացվելու են արվեստագետի մոսկովյան հավաքածուի հաստոցային դիմաքանդակները:

 «Գյումրիում ոչ մի անգամ չեն ցուցադրվել Նիկողոսյանի այսքան գործեր: Հարստացանք մի իրական բարձր արվեստով: Ցուցասրահի բացման հովանավորությունը հոգացել է Նիկողոսյանների ընտանիքը»,- ցուցահանդեսի բացման ժամանակ նշեց պատկերասրահի տնօրեն Վահագն Ղուկասյանը:

 Նոր ցուցասրահում ներկայացված են Նիկողայոս Նիկողոսյանի 26 քանդակ և 6 գրաֆիկական աշխատանք, որոնք տրամադրվել են Ասլամազյանների պատկերասրահի ֆոնդին ի պահ ու միշտ ցուցադրվելու են: Արվեստագետը խորհրդային տարիներին կարողացել է պահպանել ազատ ստեղծագործական ինքնարտահայտումը։ Բրոնզաձույլ, մարմարե, գրանիտե դիմաքանդակները և կիսնադրիներն աչքի են ընկնում պլաստիկական լուծումներով, դիպուկ են հոգեբանական բնութագրով, մարդկանց մասին քարե լուռ պատմություն են հիշեցնում․ մեկ քանդակում տրամադրությունների մի ամբողջություն է: Ցուցասրահի ու ցուցահանդեսի բացմանը ներկա էր քանդակագործի դուստրը՝ Գայանե Նիկողոսյանը, ով բացահայտեց մի գաղտնիք․ «Իմ մայրիկը Ասլամազյանների փոքր քույրն էր, հայրս ամուսանացել է մայրիկի հետ 1945 թվականին, և կարելի է ասել, որ հենց այդ պահից այս ընտանիքները հարազատացել են։ Տարիների ընթացքում նրանց միջև եղել են շատ ստեղծագործական կապեր»։

 «Նիկողոսյանը մեծ մոնումենտալիստներից է, գյումրեցիներս շնորհակալ ենք Ավետիք Իսահակյանի արձանի համար, որն իսկապես մեր քաղաքի գանձն է: Այս ցուցանմուշները մեծ նվեր են մեր քաղաքի համար: Կարելի է ասել, որ Մերկուրովից հետո սա կդառնա երկրորդ հենակետը, որտեղ կարելի է սովորել նկարչություն, քանդակ, և սովորել, թե ինչպիսին է դասական արվեստը: Տեսնում ենք, թե որ թվականի գործեր են, բայց շատ ազդեցիկ են, մեծ էներգետիկա ունեն, հզոր լուծումներով գործեր են»,- իր խոսքում նշեց արվեստաբան Արաքս Մարգարյանը:

Անահիտ Հարությունյան

22780192 1492449864184856 7355323099329788024 n

IMG 20171102 163101

IMG 20171102 162201

IMG 20171102 161624

IMG 20171102 163508

IMG 20171102 162206

IMG 20171102 162046

IMG 20171102 162113

IMG 20171102 162910
  • Created on .
  • Hits: 3447

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: