Шаблоны Joomla 3 тут

ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆԻ «ԱՂՈԹՔԸ» ՀՆՉԵՑ ԳՅՈՒՄՐԻԻ ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Ստեղծվել է՝ Չորեքշաբթի, 01 Նոյեմբեր 2017 Հեղինակ՝ cultural
 «Գյումրու հետ իմ կապն անբացատրելի է, այստեղ իմ մանկությունն է: Մայրս գյումրեցի է, երեխա ժամանակ ամառային արձակուրդներս անցկացրել եմ Գյումրիում, իսկ Յոթվերք եկեղեցին շատ մեծ խորհուրդ ունի, այդ պատճառով համերգը հարգանքի տուրք է մեծն Կոմիտասին, նվիրում Գյումրուն և վերադարձ դեպի արմատները»,- մեկնաբանեց հայտնի սոպրանո Հասմիկ Պապյանը։

 Հասմիկ Պապյանի «Նվիրումը»-ը կոմիտասյան շնչով էր լեցուն: Գերմանիայից ժամանած բազմաթիվ մրցույթների դափնեկիր Լուսինե Խաչատրյանը մեծ պատրաստակամությամբ միացել էր նախաձեռնությանը ու նվագակցում էր օպերային երգչուհուն:

 «Ես ուզում եմ, որ իսկապես գա մի օր, ու մեր ժողովուրդն ապրի արժանավայել: Սա աղոթք էր, որ լինի խաղաղություն, ու զինվորները ողջ-առողջ տուն վերադառնան, սահմաններն էլ լինեն անառիկ»,- նշեց Հասմիկ Պապյանը՝ վստահեցնելով, որ համերգը Յոթվերքի ներսում նախևառաջ նվեր է իր համար:

 «Իմ բոլոր հաջողությունները, իմ բոլոր ձեռքբերումները ես կապում եմ հայ լինելու, Հայաստանում ծնված լինելու հետ։ Ես իմ հարազատներին, իմ արմատներին եմ շնորհակալ, իմ ծնողներին, իմ հող ու ջրին եմ շնորհակալ»,- ասաց երգչուհին։

 Նշենք, որ Յոթվերք եկեղեցու գմբեթի տակ համերգային ծրագիր երբևէ չէր եղել։ Հասմիկ Պապյանի համերգը եզակի է։

Անահիտ Հարությունյան

0 0 011գյումրի0

0 0 0Գգյումրի2

0 0 0գյումրի3

0 0 0գյումրի4
Դիտումներ: 738