ԼՈՒՅՍ ԿՏԵՍՆԻ ԼԵՈՆԱՐԴ ՔՈՀԵՆԻ ՎԵՐՋԻՆ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

  Օրերս ամերիկյան The New York Times ամսագրի կայքում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ շուտով կհարատարակվի Լեոնարդ Քոհենի վերջին գիրքը։ Գրքի հրատարակությամբ զբաղվելու է Farrar, Straus and Giroux հրատարակչական ընկերությունը, որն այն նախատեսել է 2018 թվականի հոկտեմբերին։

  Farrar, Straus and Giroux ընկերությունը հայտնի է գեղարվեստական գրքերի հրատարակություններով, որոնց համար հեղինակները անթիվ մրցանակների են արժանացել, այդ թվում՝ Նոբելյան և Պուլիցերյան մրցանակների։

  Համաձայն Guardian-ի՝ Քոհենը ակնհայտորեն ընտրել և դասակարգել էր իր բանաստեղծությունները մահվանից առաջ՝ 2016 թվականի նոյեմբերին։

  Հրատարակիչ Քենոնգեյթը նշել է, որ «այս ժողովածուն Լեոնարդ Քոհենի գրական ստեղծագործական կարիերայի մեջ մեծապես հզոր վերջաբան է»։

  Հիշեցնենք, որ երաժիշտ և պոետ Լեոնարդ Քոենը մահացել է նախորդ տարվա աշնանը և այդպես էլ չի հասցրել ավարտել «The Flame» ժողովածուի հետ կապված աշխատանքը։ Այժմ ժողովածուում կընդգրկվեն ինչպես վերջին, այնպես էլ հեղինակի մի քանի անձնական թեմայով ստեղծագործությունները։

  Ինչպես նշել է պոետն իր մասին՝ նա միշտ ոգեշնչվել է Ուիլյամ Յեյթսի, Հենրի Միլլերի և Ուոլթ Ուիթմենի ստեղծագործություններով։ Աշխարհը գրականության հանճար Քոհենի մասին իմացավ 1956 թվականին հրատարակված «Let Us Compare Mythologies»  բանաստեղծությունների ժողովածուից հետո։ Մի քանի տարի անց թողարկվեց նրա երկորդ՝ «The Spice-Box of Earth» ժողովածուն։
  • Created on .
  • Hits: 2483

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: