ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒ ԵՆ ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
«Պետերգոֆ» պետական թանգարան-արգելոցում պահվող Հովհաննես Այվազովսկու գրաֆիկական աշխատանքները առաջին անգամ ներկայացվելու են «Հովհաննես Այվազովսկու ծովային սիմֆոնիան» ցուցահանդեսում:
Ռուսական ՏԱՍՍ լրատվամիջոցի հաղորդմամբ ցուցահանդեսը բացվելու է ծովանկարչի ծննդյան 200-ամյակի առիթով Սանկտ Պետերուրգի Կենտրոնական ռազմածովային թանգարանում:
ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդմամբ ներկայացվելու է 1845-1846 թթ. արված 14 աշխատանք:
Հաղորդվում է, որ Այվազովսկու աշխատանքներում պատկերված են Նիկոլաևի և Սևաստոպոլի նավահանգստային քաղաքները:
- Created on .
- Hits: 2653