«ՄԻԵՎՆՈՒՅՆ ԳՈՒՅՆՈՎ 1000 ԵՐԱՆԳ ՍՏԱՆԱԼՈՒ ՎԱՐՊԵՏ ԷՐ». ՆԿԱՐՉԻ ՈՐԴԻ
«Նարեկացի» արվեստի միության ցուցասրահում մայիսի 18-ին բացվեց գեղանկարիչ Արշոյի (Արշավիր Կիրակոսյանի) հիշատակին նվիրված աշխատանքների ցուցահանդեսը:
Սա նկարչի մահվանից հետո առաջին ցուցահանդեսն է, որը նախաձեռնել են նրա նկարիչ ընկերները:
Սա նկարչի մահվանից հետո առաջին ցուցահանդեսն է, որը նախաձեռնել են նրա նկարիչ ընկերները:
Ցուցահանդեսին ներկայացված են 10 նկարիչների աշխատանքներ (Սեյրան Գասպարյան, Վլադիմիր Սիմոնյան, Պողոս, Առաքելյան, Էդիկ Արևշատյան, Հռիփսիմե Առաքելյան, Աշոտ Թադևոսյան, Սամվել Աթասունց, Արթուր Մելիքյան, Ծաղիկ Մելիքյան):
Արշավիր Կիրակոսյանի որդին` Հայկ Կիրակոսյանը, մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ցուցահանդեսին ներկայացված են վերջին մի քանի տարիներին արված աշխատանքներ՝ բնապատկերներ: Նրա խոսքով` գործերն ընտրելիս նախապատվությունը տրվել է թեմատիկայով նույնական, սակայն գունազգացողությամբ և մատուցմամբ շատ տարբեր աշխատանքների:

«Արշոն միևնույն գույնով 1000 երանգ ստանալու վարպետ էր: Ներկաներն ապշած էին կանաչ գույնի հետ այդքան հմտորեն «խաղալու» նկարչի ունակությամբ: Պարզվում է՝ կանաչը համարվում է ամենաբարդ գույնը գեղանկարչության մեջ. պետք է կարողանալ ճիշտ կանաչ ստանալ և այն գեղագիտորեն կիրառել: Արշոյի ստեղծագործություններն առանձնանում են իրենց կենդանությամբ. նկարը միշտ որոշակի անտեսանելի կապի մեջ է այն դիտողի հետ»,- նշեց նա:
Հայկ Կիրակոսյանը պատմեց, որ նկարիչը հիմնականում խուսափում էր իր կամ իր աշխատանքների մասին խոսել. «Նա ասում էր, որ մարդուց ավելի կարևոր է իր գործը՝ և արժեքով, և մնայունությամբ: Կտավներ ունի, որոնք թվագրված են ոչ թե, ասենք, «05.07.12թ.», այլ՝ «05.07.0.12թ.»: Ենթադրվում է, որ այս հնարքը կիրառել է՝ համոզված լինելով, որ իր ստեղծագործությունները դեռ հարյուրամյակների ճանապարհ ունեն անցնելու»:
«Արշոն իր տարածքը համարում էր բնությունը, թեպետ հրաշալի արվեստանոց ունի: Ընկերները պատմում են, որ երբ գնում էին բնության գրկում նկարելու, իրենք արդեն սկսում էին նկարել, իսկ Արշոն կոշիկները հանում էր և բոբիկ քայլում խոտերի մեջ: Երբ կանչում էին նկարելու, ասում էր՝ «Համբերեք, վռազել պետք չի»: Նախ բնությունն էր զգում, զրուցում բնության հետ ու հետո միայն սկսում նկարել»,- մեզ հետ զրույցում պատմեց Հայկ Կիրակոսյանը:
Արշավիր Կիրակոսյանն ունեցել է բազմաթիվ խմբակային և անհատական ցուցահանդեսներ: Նրա ստեղծագործությունները ներկայացված են Հայաստանի և արտասահմանի (Անգլիա, Կանադա, ԱՄՆ, Ռուսաստան, Լատվիա, Ֆրանսիա, Հոլանդիա և այլն) տարբեր թանգարաններում, ցուցասրահներում և մասնավոր հավաքածուներում:
Նշենք, որ գեղանկարիչ Արշոյի հիշատակին նվիրված աշխատանքների ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում բաց կլինի մինչև մայիսի 21-ը:
Նշենք, որ գեղանկարիչ Արշոյի հիշատակին նվիրված աշխատանքների ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում բաց կլինի մինչև մայիսի 21-ը:
Անի Հակոբյան
- Created on .
- Hits: 2850