ՎԱՆ ԳՈԳԻ ՆԿԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ ԵՆ ԱՄՍՏԵՐԴԱՄԻ ԹԱՆԳԱՐԱՆ

 Independent-ի հաղորդմամբ Իտալիայի ոստիկանությունը հայտնաբերել և Ամստերդամի թանգարան է վերադարձրել հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի երկու նկարները։
    «Ծովի տեսարան Սխեվենինգենում» և «Հոտը դուրս է գալիս Նյունենի ռեֆորմիստական եկեղեցուց» երկու հայտնի նկարները 15 տարի առաջ գողացվել էին:
    1473Թանգարանի տնօրեն Ալքսել Ռյուգերի խոսքով նկարների վերադարձը թանգարանի պատմության լավագույն պահերից էր  և վստահեցրել է, որ հիմա կտավները խիստ հսկողության տակ են։
    Վան Գոգի նկարները  2002թ-ին գողացվել էին անհայտ անձանց կողմից, իսկ հետո  հայտնվել էին իտալական մաֆիայի ձեռքում։ Հաղորդվում է նաև, որ իտալացի ոստիկանները այդ նկարները առգրավել են տեղական հանցավոր խմբավորումների դեմ հատուկ գործողության ընթացքում։
  • Created on .
  • Hits: 2683

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: