ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ՏՊԱԳԻՐ ԳՐՔԵՐ ԿԱՐԴԱԼ

 Բրիտանական Guardian պարբերականը հայտնում է, որ Բրիտանիայի ընթերցող հասարակությունը  ավելի շատ տպագիր գրքեր է  նախընտրում, քան էլեկտրոնային:
 
Nielsen հետազոտական ընկերությունը ուսումնասիրել է բրիտանական գրական շուկան և պարզել, որ 2016 թվականի ընթացքում Մեծ Բրիտանիայում վաճառվել է 360 միլիոն գիրք։

Այսպիսով, տպագիր գրքերի վաճառքն աճել է 7%-ով: Մինչդեռ նույն ժամանակահատվածում գրքերի էլեկտրոնային տարբերակների վաճառքը նվազել է 4%-ով:

Պարբերականի հաղորդմամբ` այս հետաքրքիր միտումը նկատվում է երկրորդ տարին անընդմեջ: Հրատարակիչների ասոցիացիայի տվյալների համաձայն՝ տպագիր գրքերի վաճառքը 2.74 միլիարդ ֆունտից աճել է մինչև 2,76 միլիարդ ֆունտ:

  • Created on .
  • Hits: 2584

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: