ՆԻԼ ԳԵՅՄԱՆԻ «ԵՐԲԵՔՏԵՂ»-Ը ԿՈՒՆԵՆԱ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Անգլիացի գրող Նիլ Գեյմանը հայտնել է, որ «Երբեքտեղ» (Neverwhere) վեպը շարունակություն կունենա և կկոչվի «Յոթ քույր»: Այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը:
«Երբեքտեղ» վեպն առաջին անգամ հրատարակվել է ավելի քան 20 տարի առաջ: Վեպում պատմվում է լոնդոնցի Ռիչարդ Մեյհյուի մասին, ով հայտվում է կախարդական աշխարհում` Ստորին Լոնդոնում:
Գեյմանը, խոսելով գրքի մասին, նշել է, որ վեպի ոգեշնչման աղբյուր է ծառայել իր աշխատանքը ՄԱԿ-ի հետ փախստականների գործերով, ինչպես նաև վերջին երկու տասնամյակում աշխարհում տեղի ունեցած փոփոխությունները:
Վեպի մասին Նիլլ Գեյմանը ասել է. «Երբեքտեղը» ինձ համար հիանալի արտահայտման միջոց էր, որում ես կարողացա խոսել կարևոր բաների մասին՝ միաժամանակ բազմաթիվ ծիծաղաշարժ պահեր ապրելով»:
- Created on .
- Hits: 2392