«ՍՊԵՂԱՆԻ» ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ ՖԼՈՐԵՆՑԻԱՅԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ

   ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Սպեղանի» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Սարինե Ավթանդիլյան) հուլիսի 22-24-ը մասնակցել է Ֆլորենցիայում կայացած երգչախմբերի միջազգային մրցույթ-փառատոնին: Այս հեղինակավոր ստուգատեսին մասնակցել են 20 երգչախմբեր աշխարհի տարբեր երկրներից:
    «Սպեղանի» երգչախումբը, հանդես գալով Կոմիտասի, միջնադարյան ու ժամանակակից հայ և իտալացի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով, նվաճել է  Առաջին մրցանակներ` «Հնագույն երաժշտություն» և «Միասեռ երգչախումբ» անվանակարգերում: Երգչախումբն արժանացել է նաև Հատուկ մրցանակների`«Ռենեսանսի դարաշրջանի իտալացի կոմպոզիտորի ստեղծագործության լավագույն կատարման» և «Լավագույն բեմական հանդերձանքի» համար:
    Փառատոնի շրջանակում իրականացված միջոցառումները կայացել են Ֆլորենցիայի հրաշագեղ տաճարներում: 
  • Created on .
  • Hits: 2505

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: