ՀԱՅ ԴԱՇՆԱԿԱՀԱՐԸ ՀԱՂԹԵԼ Է «ՍԱՆ ԽՈՍԵ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

    «Սան Խոսե» միջազգային դաշնամուրային մրցույթում այս տարի գլխավոր մրցանակին արժանացել է հայ դաշնակահար Հրանտ Բագրազյանը: Մրցույթը, որը հիմնադրվել է 2000 թվականին, բավական ճանաչված է դաշնակահարների շրջանում:  Այս տարի մրցույթին մասնակցել են դաշնակահարներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Եվրոպայից, Չինաստանից: Ստացված 40 հայտերից 7 անդամից բաղկացած միջազգային ժյուրին ընտրել է 40-ը և երեք փուլերի արդյուքնում լավագույն դաշնակահար է ճանաչվել Հրանտ Բագրազյանը:
  747Cultural.am-ի հետ զրույցում դաշնակահարը խոստովանեց, որ իր երաժշտական կարիերայում սա ամենաբարդ մրցույթներից մեկն է եղել: «Եզրափակիչ համերգի ժամանակ ավելի  քան մեկ ժամ տևողությամբ ծրագիր եմ ներկայացրել, որտեղ ընդգրկված էին ամերիկացի ժամանակակից կոմպոզիտոր Ջոն Քորելիանի «Էտյուդ ֆենթզի» ստեղծագործությունը, Բեթհովենի 31-րդ սոնատը, Ռախմանինովի ոչ այնքան հայտնի «Վարիացներ Շոպենի թեմայով» գործերը»,- ասաց դաշնակահարը` հավելելով, որ միջազգային ժյուրին ղեկավարել է հայտնի  իտալացի երաժիշտ Անտոնիո Պոմպա Բալդին, ով նաև դասավանդում է  Քլիվլենդի երաժշտական ինստիտուտում: Մրցույթից հետո դաշնակահարը մի շարք համերգների առաջարկներ է  ստացել: Առաջիկայում  նախատեսված է նաև նրա մենահամերգը Կալիֆորնիայում:
Աստղիկ Հակոբյան

 
  • Created on .
  • Hits: 2708

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: