ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԹԱՆԿԱՐԺԵՔ ԿՏԱՎՆԵՐԸ

     Պոլ Գոգեն, «Ե՞րբ դու կամուսնանաս» (1982) - մոտ 300 մլն դոլար: 
 ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստ նկարիչ, քանդակագործ, կավագործ Պոլ Գոգենի «Ե՞րբ դու կամուսնանաս» թայիթյան ժամանակաշրջանի նկարը աշխարհի ամենաթանկ  վաճառված արվեստի գործերից է: Այն շվեյցարացի Ռուդոլֆ Շտեյխելինից գնել է Քաթարից  մի կոլեկցիոներ մոտ 300 մլն. դոլարով:
   «Ե՞րբ դու կամուսնանաս» նկարը Քաթար կտեղափոխվի հաջորդ տարվա հունվարին: Սկզբում այն կցուցադրվի Բեյելերների հիմնադրամի  կողմից կազմակերպված Գոգենի նկարների ցուցահանդեսում,  ապա կտեղափոխվի Սոֆիա թագուհու արվեստների կենտրոն, այնուհետ կցուցադրվի Վաշինգտոնի Phillips Collection-ում:
Paul Gogen
    Պոլ Սեզան, «Խաղաթուղթ խաղացողները» (1892-93) - 250 մլն դոլար
  «Խաղաթուղթ խաղացողներ»-ի ճշգրիտ արժեքը հայտնի չէ, սակայն գնահատվել է 259 մլն դոլարից մինչև նույնիսկ 320 մլն դոլար: «Խաղաթուղթ խաղացողները» ֆրանսիական պոստիմպրեսիոնիստական շրջանի նկարիչ Պոլ Սեզանի յուղաներկով նկարների շարքից է: Շարքում հինգ նկարներ կան, որոնք արվել են Սեզանի ստեղծագործական կանքի վերջին շրջանում` 1890-ականների սկզբին: Քաթարի թագավորական ընտանիքը գնեց այս շարքի նկարներից միայն մեկը 259 մլն դոլարով: Մինչև 2015 թվականի փետրվարը այն ռեկորդ է սահմանել` որպես ամենաթանկ վաճառված նկար:
Paul Sezan
    Մարկ Ռոտկո , N 6 «Մանուշակագույն,  կանաչ և կարմիր»(1951)  - 186  մլն դոլար: 
  Ծագումով Ռուսաստանից, ամերիկացի գեղանկարիչ Մարկ Ռոտկոյի  «Մանուշակագույն,  կանաչ և կարմիր» կտավը  186 մլն դոլարով  գնել է մի ռուս գործարար  նախկին գնորդից` ֆրանսիացի գինեգործ Քրիստիան Մուիքսից:
Mark Rothko
   Պաբլո Պիկասո, «Ալժիրցի կանայք (ՏարբերակՕ)» (1955) - 179.3 մլն դոլար:
  Սա Պիկասոյի ամենաթանկ վաճառված կտավն է: Պիկասոն նկարել է այն 1955 թվականին Անրի Մատիսի հիշատակին: Մեկ տարում իսպանացի նկարիչը 15 կտավից բաղկացած շարք է ստեղծել, որում կիսամերկ կանայք են պատկերված: Մայիսի 11-ին Քրիսթիի աճուրդի տան (Christie’s auction house) կազմակերպած հերթական աճուրդներից մեկում «Ալժիրցի կանայք. Տարբերակ О» կտավը վաճառվել է  ռեկորդային գնով:  Անհայտ անունով գնորդը այդ կտավի համար վճարել է 179 մլն դոլար:
Pablo Picasso
   Ջեքսոն Պոլլոք , «№ 5, 1948» (1948) - 165.4 մլն  դոլար:
  Ամերիկացի նկարիչ, աբստրակտ էքսպրեսիոնիզմի հիմնադիր և առաջնորդ Ջեքսոն Պոլլոք «№ 5, 1948 » կտավը վաճառվել է 2006 թվականի նոյեմբերին Սոթբիի աճուրդում (Sotheby’s auction): Նկարչի բոլոր աշխատանքները, բացի «№ 5, 1948»-ից, ներկայացվել  և վաճառվել են թանգարաններում: «№ 5, 1948» կտավը միշտ թաքցրել են և ցուցադրել են միայն այն ժամանակ, երբ նկարչի մնացած կտավներն արդեն վաճառված են եղել: Հետևաբար, նկարի գինը գնալով բարձրացել և ռեկորդներ է սահմանել:
 Jackson Pollock
     Վիլեմ դե Կունինգ, «Կին III» (1953)  - 162.4 մլն  դոլար:
  «Կին III»-ը վեց նկարների շարքից մեկը Կունինգը նկարել է 1951-1953 թվականների ընթացքում: Այդ ժամանակաշրջանի նրա գործերի  հիմնական թեման կինն էր: Այն վաճառվել է 2006 թվականի նոյեմբերին 162.4 մլն դոլարով:
Willem de Kooning
    Պաբլո Պիկասո, «Երազանք» (1932) - 158 մլն  դոլար:
  «Երազանք» կտավը Պաբլո Պիկասոյի 22-ամյա երիտասարդ սիրուհու` Մարի Թերեզ Ուոլթերիի դիմանկարն է: Ենթադրվում է, որ այն  նկարվել է կես օրում: Կտավը Պիկասոյի ամենազգացմունքային և հայտնի նկարներից է: 2006 թվականին Սթիվեն Քոենը Պիկասոյի «Երազանք» (Le Reve) կտավը ձեռք է բերել 155 մլն դոլարով: 
1932
    Գուստավ Կլիմտ, «Ադել Բլոխ-Բաուերի դիմանկար I» (1907) - 158.4 մլն դոլար:

  Ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի ամենահանրահայտ նկարներից մեկը վաճառվել է 158.4 մլն դոլարով: Այս կտավը Բլոխ-Բաուերի երկու դիմանկարներից առաջինն է:  2006 թվականին աճուրդում այն գնեց ամերիկացի գործարար և Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրենների խորհրդի նախագահ Ռոնալդ Սթիվեն Լաուդերը իր կողմից հիմնադրված Նյու Յորքի նոր պատկերասրահի համար։
 Gustav Klimt
      Վինսենթ վան Գոգ, «Դոկտոր Գաշեյի դիմանկարը» (1890) – 152 մլն դոլար:
   Վան Գոգն այս գործը  ստեղծել  է 1890 թվականին՝ իր կյանքի վերջին տարում: Այն պատկերում է բժիշկ  Պոլ Գաշեին, ով Վան Գոգի կողքին է եղել և խնամել է նրան կյանքի վերջին ամսիներին: Յուղանկարը վաճառվել է 152 մլն դոլարով 1990 թվականի  մայիսին Նյու Յորքի Քրիսթիի աճուրդում (Christie’s  auction):
Van Gog
    Ֆրենսիս Բեկոն, «Լուչիան Ֆրեյդի դիմանկարների երեք ուսումնասիրություն» (1969)  -145 մլն դոլար:
   Իռլանդիայում ծնված բրիտանացի նկարիչ Ֆրենսիս Բեկոնի արվեստի այս գործը, որում պատկերված է նկարիչ Լուչիանո Ֆրեյդը, բաղկացած է երեք մասից:  Կտավը վաճառվել է 2013 թվականի նոյեմբերին Նյու Յորքի Քրիսթիի աճուրդում (Christie’s  auction):
 39
   Պիեռ-Օգյուստ Ռենուար, «Պարահանդես Մուլենդելա Գալետում»  (1876)  - 143.9 մլն դոլար:
  Պիեռ-Օգյուստ Ռենուարի այս հայտնի աշխատանքը ունի երկու տարբերակ: Մեծ տարբերակը պահվում է Փարիզի Օրսե թանգարանում և համարվում է իմպրեսիոնիզմի ամենահանրահայտ գլուխգործոցներից մեկը: Փոքր տարբերակը վաճառվել է 1990 թվականի մայիսին Սոթբիի  աճուրդում (Sotheby's auction):
 41
    Պաբլո Պիկասո, «Ծխամորճով տղան» (1905) - 131.1 մլն դոլար:
  Հանրահայտ նկարիչ Պաբլո Պիկասոյի «Ծխամորճով տղան» (ֆր.՝ Garçon à la pipe) կտավը վաճառվել է 2004 թվականին Սոթբիի աճուրդում (Sotheby's auction) 131.1 մլն դոլարով: Պիկասոն այն նկարել է, երբ ընդամենը 24 տարեկան էր և ապրում էր Փարիզում: Յուղաներկ կտավում պատկերված է փարիզեցի մի տղա՝  ձախ ձեռքում ծխամորճ և գլխին վարդի պսակ։
Garcon a la pipe
    Լեոնարդո  դա Վինչի, Սալվադոր Մունդի («Աշխարհի փրկիչը») (1490- 1519) - 127.5 մլն դոլար:
  Լեոնարդո դա Վինչիի Սալվադոր Մունդի («Աշխարհի փրկիչը») կտավը կորել և ավելի ուշ նորից հայտնաբերվել ու ցուցահանդեսի է ներկայացվել 2011 թվականին: Կտավում Հիսուս Քրիստոսն է Վերածննդի շրջանի հագուստով, ով օրհնություն է տալիս: Կտավը վաճառվել է 2013 թվականի մայիսին ռուս գործարար Դմիտրի Ռիբոլովլևի կողմից:
Leonardo da vinchi
     Էդվարդ Մունք,  «Ճիչ»  (1895) - 124.2  մլն դոլար:
    Անկասկած այս ցանկում  Մունքի  «Ճիչ» -ը  արվեստի ամենահայտնի գործերից մեկն է: Է. Մունքը իրականում ստեղծել է այս աշխատանքի չորս տարբերակ, որոնցից մեկը վերցրել է Օսլոյի ազգային պատկերասրահը, իսկ մյուս երկու տարբերակները՝ Մունքի թանգարանը: Նկարի չորս տարբերակներն էլ վաճառվել են Սոթբիի աճուրդում (Sotheby's auction) 2012 թվականի մայիսի 2-ին 119.9 մլն դոլարով:The Scream

Թարգմանությունը՝ Անի Հակոբյանի
  • Created on .
  • Hits: 7217

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: