ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ WORKSHOP-Ի ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունը (Cultural.am) «Մուղդուսյան» արվեստի կենտրոնի հետ համատեղ հուլիսի 17-19 կազմակերպում է workshop երիտասարդ կոմպոզիտորների, գրողների և նկարիչների համար:
Ստացված մի քանի տասնյակ հայտերից դասախոսներն ընտրել են հետևյալ մասնակիցներին.

Գրականություն
Մանե Գրիգորյան
Մարիամ Սարիբեկյան
Արմեն Զատիկյան
Էլեն Հակոբյան
Ռուզաննա Ոսկանյան (ազատ ունկնդիր)
Նորայր Սարգսյան (ազատ ունկնդիր)

Կոմպոզիցիա
Արթուր Հարությունյան
Անահիտա Ղասեմի Նասաբ
Ռուբեն Անտոնյան
Սերգեյ Ումրոյան (ազատ ունկնդիր)

Կերպարվեստ
Անի Հովակ
Արեն Շահնազարյան
Գրետա Հարությունյան
Լուսինե Սարգսյան
Լուսինե Աբրահամյան

Դասախոսներն են
Արամ Հովհաննիսյան (կոմպոզիցիա)
Արամ Պաչյան (գրականություն)
Լևոն Ֆլջյան (կերպարվեստ)

Դիմորդներն, ովքեր նախորդ տարիներին մասնակցել են «Մշակութային հասարակություն» ՀԿ կազմակերպած Ամառային ակադեմիաներին, ընտրվել են որպես ազատ ունկնդիրներ, այլ մասնակիցների հնարավորություն ընձեռնվի մասնակցել workshop-ին: ՀԿ աշխատակազմը շնորհակալություն է հայտնում բոլոր դիմորդներին։ Թեև դասախոսությունների ձևաչափը մեզ հնարավորություն չի տալիս ընդգրկել ավելի շատ մասնակիցների, սակայն հուսով ենք, որ հետագայում համագործակցության այլ հնարավորություններ կլինեն դիմորդների հետ, ովքեր այս տարի չեն ընտրվել: Ընտրված մասնակիցները շուտով դասախոսներից կստանան հանձնարարություն, որը պետք է նախնական տեսքով պատրաստ լինի մինչև հուլիսի 12-ը: Նոր աշխատանքները վերջնական տեսքի կբերվեն դասախոսների հետ համատեղ և կներկայացվեն եզրափակիչ երեկոյի ընթացքում:
  • Created on .
  • Hits: 2932

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: