ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

 «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում» տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման գործընթացը. նոր սերնդի ակնկալիքներն ու անելիքները» խորագրով գիտաժողով, որին մասնակցում էին տասներկու երիտասարդներ ՀՀ տարբեր բուհերից ու գիտակրթական կենտրոններից: Մասնակիցներն ընտրվել էին նախապես ուղարկված զեկուցումների միջոցով:
   Գիտաժողովը կազմակերպել էին «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամը և «Լազարյան ինստիտուտ» գիտակրթական հասարակական կազմակերպությունը:
DSC06297  «Արևմտահայոց հարցերի ուսումնա-սիրության կենտրոնի» թուրքերեն բաժնի պատասխանատու, պ.գ.թ Մելինե Անումյանը նշեց, որ գիտաժողովը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
   Մասնակից ուսանողների զեկուցում-ները վերաբերում էին ինչպես բուն ցեղասպանության գործընթացին, այնպես էլ հետագա սերունդներին՝ վերապրողներին և պահանջա-տիրության հարցին: Քննարկվեցին Հայոց ցեղասպանության հետևանք-ներին, իրավական գնահատա-կաններին և մշակութային ժառանգության ոչնչացմանն առնչվող հարցեր: Մելինե Անումյանը նշեց, որ զեկուցումները կտեղադրվեն կենտրոնի պաշտոնական կայքում (Akunq.net), իսկ լավագույնները կթարգմանվեն անգլերեն:
    Անդրադառնալով ցեղասպանության թեմայի հանդեպ հետաքրքրությանը՝ Անումյանն ասաց. «Հայոց ցեղասպանությանը առավելապես անդրադառնում են պատմաբանները և թուրքագետները: Ցանկալի կլիներ, որ այլ ոլորտի մասնագետներ նույնպես իրենց նեղ մասնագիտական ռակուրսով քննարկեին այս հարցը»:
DSC06276  Միջազգային իրավունքի մասնագետ, ԵՊՀ ուսանող Գոռ Եդիգարյանը հանդես եկավ «Ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրում» (համեմատական վերլուծություն) թեմայով զեկուցմամբ: Թեման Գոռն ուսումնասիրել է շուրջ տասը ամիս՝ ընթերցելով արտասահմանյան և թուրք հեղինակների գրքեր, որտեղ խոսվում է արձանագրված հրահրումների մասին:
  «Հետազոտությանս նպատակն էր ցույց տալ, որ մինչև 1948 թվականը՝ ՄԱԿ-ի «Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիայի» ընդունումը, ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը նույնպես եղել է պատժելի, կարգավորվել է համաձայն սովորույթային միջազգային իրավունքի»:
    Գիտաժողովից հետո Գոռ Եդիգարյանը որոշել է ընդլայնել իր զեկուցումը. «Մտադիր եմ լրացնել զեկուցումս թուրքական թերթերի օրինակներով, պետք է փնտրեմ և գնտեմ դրանք»:
DSC06277  Թուրքագետ, ԵՊՀ ուսանող Սոնա Սուքիասյանը կարևոր է համարում նման գիտաժողովների անցկացումը. «Փորձի և գիտելիքի փոխանակման, հետաքրքիր քննարկումների  հնարավորություն է ստեղծում: Հատկապես հետաքրքիր էին Օսմանյան կայսրությունում հայության դերին և Հայոց ցեղասպանության ու Հոլոքոստի համեմատական վերլուծությանն անդրադարձող զեկուցումները»:
  «Հայերի վաստակը Օսմանյան կայսրության ճարտարապետության, արհեստագործության, գրատպության, թատրոնի և ֆինանսների բնագավառներում». սա Սերյոժա Գրիգորյանի զեկուցման թեման է: Նա թեմայի ուսումնասիրությունը սկսվել է ոսկերչության նկատմամբ հետաքրքրությունից:
 DSC06317«Զբաղվում եմ ոսկերչությամբ: Հետաքրքիր էր Թուրքիայում ոսկերչության բնագավառը: Նկատելով, որ Թուրքիայում հայերը բացի ոսկերչությունից նաև այլ ոլորտներում են մեծ դեր ունեցել, որոշեցի ուսումնասիրել: Ինձ համար բացահայտում էր Տիգրան Չուխաջյանի հոր վաստակը: Նա եղել է ոսկերիչ-ժամագործ, որ  Օսմանյան  կայսրությունում հիմք է դրել երաժշտական ժամացույցների»:
   Սերյոժան վստահեցնում է, որ կայսրությունում չի եղել մի այնպիսի բնագավառ, որտեղ հայերն իրենց ներդրումը ունեցած չլինեն: 
Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 3178

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: