ՀԱՅԿԱԿԱՆ ԵԶԱԿԻ ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

 Ապրիլի 27-ին Ռուսաստանի ազգագրության թանգարանում (Սանկտ Պետերբուրգ) կբացվի «Հայկական ավանդական մշակույթի աշխարհը» խորա­գրով ցուցահանդեսը և կկայանա «Արևմտյան Հայաստանի մշակութային ժառան­գությունը» պատկերագրքի շնորհանդեսը: Ցուցահանդեսը և կատալոգի շնորհանդեսն իրականացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, ՌԴ մշակույթի նախարարության, Ռուսաս­տանի ազգագրության թանգարանի, «Հայոսկերիչներիհիմնադրամի» աջակցությամբ:
  Ցուցահանդեսի շրջանակում առաջին անգամ կներկայացվեն Ռուսաս­տանի ազգագրության թանգարանում պահվող հայկական հարուստ հավաքածուի եզակի ցուցանմուշները Միլլերի հավաքածուից: Ցուցահանդեսը բաղկացած է «Արհեստա­գործական գործիքներ», «Հայ զինագործների, երկաթագործների, ոսկերիչների և ջուլ­հակների աշխատանքների ցուցանմուշներ» և «Հայկական հազվագյուտ ավանդական երաժշտական գործիքներ» թեմատիկ բաժիններից: Ցուցադրության բաժիններից մեկը կներկայացնի Հայաստանի տարբեր շրջանների ավանդական տարազները: Հայկական մշակույթը ներկայացված է նաև արժեքավոր լուսանկարչական նյութերով: Ցուցահանդեսում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում հայոցհոգևոր մշա­կույթի` քրիստոնեության բաժինը:
  «Արևմտյան Հայաստանի մշակութային ժառանգությունը» կատալոգում ներ­կայացված է ռուս անվանի ազգագրագետ Ալեքսանդր Միլլերի կողմից 1916 թ. հավաքագրված Վանի և Վասպուրականի հայերի նյութական մշակույթի հավա­քածուն:
  • Created on .
  • Hits: 2865

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: