Հայաստանի պետական կամերային նվագախումբը վերադարձավ հյուրախաղերից

Սեպտեմբերի 14 -ին Հայաստանի պետական կամերային նվագախումբը վերադարձավ հյուրախաղերից` հագեցած նոր տպավորություններով, ծանոթություններով, հետաքրքիր հանդիպումներով, դրամատիկ և երջանիկ պահերով... և նոր հրավերներով:
Նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, այս շրջագայության ընթացքում ութ համերգներով հանդես եկավ Ֆրանսիայի և Շվեյցարիայի մի շարք քաղաքներում` ցուցադրելով բարձրագույն կատարողական արվեստ, ինչի մասին վկայում էին համերգային դահլիճներում ունկնդիրրների ջերմ ընդունելությունը, բուռն ծափահարությունները և համերգի ավարտին հետնաբեմում հավաքված մարդկանց բազմությունը, որոնք անձամբ էին ցանկանում շնորհավորանքներ հղել դիրիժոր Վահան Մարտիրոսյանին և նվագախմբի երաժիշտներին:


Սեպտեմբեր
- 03 Eglise Romane, Գարջիլես , Ֆրանսիա
- 04 Theatre de Verdure , Բուրժ, Ֆրանսիա
- 05 Eglise Notre-Dame, Charité sur Loire, Ֆրանսիա
- 07 Victoria Hall, Ժնև, Շվեյցարիա
- 08 Eglise St. Paul Լոզան, Շվեյցարիա
- 10 Temple de Rolle, Ռոլ, Շվեյցարիա
- 11 Ousteau Calenal, Կասիս, Ֆրանսիա
- 12 Centre culturel Hamaskaine, Մարսել, Ֆրանսիա
Բացառապես բոլոր համերգների ծրագրում ընդգրկված էին հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնց մասին իր փայլուն ֆրանսերենով և նուրբ հումորով համեմված հանրությանը ներկայացնում էր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը:
Նվագախումբը համագործակցեց նաև երաժիշտներ Անաստասիա Շապովալի /ջութակ/ և Խավիեր Չաթիլոնի /թավջութակ/ հետ:
Իր անկեղծ և յուրահատուկ ելույթով բոլորին հմայեց 14 ամյա տաղանդավոր ջութակահար Դիանա Ադամյանը:

Սեպտեմբերի 8, Eglise St. Paul Լոզան, Շվեյցարիա

Սեպտեմբերի 8, Eglise St. Paul Լոզան, Շվեյցարիա
Համերգների կուլմինացիան սեպտեմբերի 7-ին Ժնևի՝ Վիկտորիա Հոլում կայացած համերգն էր, որն անցկացվեց Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հովանու ներքո:
Վիկտորիա Հոլի 1400-տեղանոց դահլիճը լեփ լեցուն էր: Ծրագրում ընդգրկված էին Կոմիտաս/Ասլամազյանի, Մոցարտի, Բախի ստեղծագործությունները: Որպես մենակատարներ հանդես եկան դաշնակահարներ Mélodie Zhao-ն, Louis Schwizgebel-Wang-ը, François-Xavier Poizatը:


Համերգի ավարտին հնչեց Արամ Խաչատրյանի «Սուսերով Պարը»` փոխադրված 4 դաշնամուրի և նվագախմբի համար, որի փոխադրումը Վահան Մարտիրոսյանը պատվիրվել էր հատուկ այս երեկոյի համար:


Մեծ էր հանդիսատեսի հիացմունքը, երբ Վահան Մարտիրոսյան դիրիժորը միաժամանակ հանդես եկավ որպես հիանալի դաշնակահար միանալով 3 դաշնակահարներին: Ստեղծագործության ավարտից հետո դեռ երկար չէին լռում հանդիսատեսի ծափողջյունները:
- Created on .
- Hits: 3020