Մեկնարկել է «Մշակույթների երկխոսություն» չորրորդ փառատոնը

   Հուլիսի 23-ից օգոստոսի 6-ը Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոնի կողմից Աղվերանում կազմակերպվում է «Մշակույթների երկխոսություն 2014» միջմշակութային փառատոնը:

   Ծրագրի նպատակն է` բարձրացնել աշխարհի տարբեր կողմերից ժամանած երիտասարդների միջմշակութային զգայունությունը և բարձրացնել մասնակիցների գիտակցության աստիճանը մշակութային տարբեր արտահայտումների վերաբերյալ:

    15 երկրներից տարբեր ազգությունների շուրջ 100 երիտասարդ է ժամանել Հայաստան՝ ներկայացնելու իրենց մշակույթը և ծավալելու երկխոսություն ազգային արվեստի, երաժշտության, ֆիլմի, պարի, բանահյուսության, ավանդական և ծիսական խաղերի, ազգային խոհանոցի և դիցաբանության միջոցով:

   Փառատոնի շրջանակում նախատեսված են նաև տեսական ուսուցողական բլոկներ միջմշակութային հաղորդակցման, միջմշակութային ուսուցման և խաղաղության մշակույթի մասին: «Մշակույթների երկխոսություն 2014» փառատոնը այս շարքի արդեն 4-րդ ծրագիրն է: Նախորդ փառատոները կազմակերպվել են 2006, 2007 և 2008թթ. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համագործակցությամբ: Այս անգամ փառատոնն իրականացվում է Նորվեգիայի «Narviksenteret» կազմակերպության հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնախմբի «Էրազմուս +» (Erasmus +)`«Երիտասարդությունը գործողության մեջ»   ծրագրի կողմից:

  • Created on .
  • Hits: 2926

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: