«Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցանակաբաշխության արդյունքները
«Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնը մոտեցավ իր ավարտին, եւ Ժյուրիի կազմը Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած փառատոնի փակման հանդիսավոր արարողության ժամանակ՝ հուլիսի 19-ին, հայտարարեց մրցանակակիրներին:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ (1-ին մրցանակ). «Ցեղը», ռեժ.` Միրոսլավ Սլաբոշպիցկի (Ուկրաինա)
ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ (2-րդ մրցանակ). «Կույր ժամադրություններ», ռեժ.` Լեւան Կոգուաշվիլի (Վրաստան)
Ժյուրիի հատուկ մրցանակ. «Նատյուրմորտ», ռեժ.` Ուբերտո Պազոլինի (Մեծ Բրիտանիա/Իտալիա)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ (1-ին մրցանակ). «Քարե գետը», ռեժ.` Ջիովանի Դոնֆրանչեսկո (Իտալիա/Ֆրանսիա)
ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ (2-րդ մրցանակ). «Դոմինոյի էֆեկտը», ռեժ.` Էլվիրա Նեւերա, Պյոտր Ռոսոլովսկի (Լեհաստան/Գերմանիա)
«ԿՈՐԻԶ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ (1-ին մրցանակ). «Թեեւ գիտեմ, որ գետը չորացել է», ռեժ.` Օմար Ռոբերտ Համիլթոն (Պաղեստին/Եգիպտոս/Քաթար/
Մեծ Բրիտանիա)
Ժյուրիի հատուկ մրցանակ. «Կարմիր Հալքը», ռեժ.` Ասմինա Պրոեդրու (Հունաստան)
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ (1-ին մրցանակ). Լիամետրաժ խաղարկային. «Թեւանիկ», ռեժ.` Ջիվան Ավետիսյան (Հայաստան/Լիտվա)
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ (1-ին մրցանակ). Կարճամետրաժ խաղարկային. «Կաթնեղբայր», ռեժ.` Վահրամ Մխիթարյան (Լեհաստան/Հայաստան)
ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ (2-րդ մրցանակ). Լիամետրաժ-խաղարկային. «Ռոմանտիկները», ռեժ.` Արեգ Ազատյան եւ Շողիկ Թադեւոսյան (Հայաստան)
Պատվոգիր. «Նորմալ եղիր, խնդրում եմ», ռեժ.` Հայկ Քոչարյան (ԱՄՆ)
Հրանտ Մաթևոսյան անվան հատուկ մրցանակ լավագույն սցենարի համար:
«Կաթնեղբայր», ռեժ.` Վահրամ Մխիթարյան (Լեհաստան/Հայաստան), սցենարի հեղինակներ` Վահրամ Մխիթարյան, Ալեքսանդրա Մայջինսկա
ՖԻՊՐԵՍԻ ՄՐՑՈՒՅԹ
«Ցեղը», ռեժ.` Միրոսլավ Սլաբոշպիցկի (Ուկրաինա)
ԷԿՈՒՄԵՆԻԿ ՄՐՑՈՒՅԹ
«Շքամուտքը», ռեժ.` Լուսինե Սարգսյան (Հայաստան)
Խրախուսական մրցանակ. «Կույր ժամադրություններ», ռեժ.` Լևան Կոգուաշվիլի (Վրաստան)
ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԹԱԳՈՒՀԻ ՆՈՒԱՐԴ ՄՐՑԱՆԱԿ
«Խնդրում եմ` նորմալ եղիր», ռեժ.` Հայկ Քոչարյան (ԱՄՆ)
«Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն», ռեժ.` Ռուբեն Գինեյ (Չինաստան/Հայաստան/Ռուսաստան/Հնդկաստան)
ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿ
«Հարություն», ռեժ.` Ալեն Մանուկյան (Հայաստան)
Փակման արարողությունը նշանավորվեց նաև «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի կողմից մի քանի հատուկ մրցանակների շնորհմամբ:
Մասնավորապես` փառատոնը «Փարաջանովյան թալեր» հատուկ մրցանակի արժանացրեց փառատոնի այս տարվա պատվավոր երկու հյուրերի` աշխարհահռչակ չինացի ռեժիսոր Ցզյա Չժանկեին և միջազգային կինոփառատոների ոլորտում մեծ վաստակ ունեցող անվանի կինոգետ Մարկո Մյուլլերին:
Արարողության մեկնարկին փառատոնի տնօրինությունը Փարաջանովյան հատուկ հուշամեդալի արժանացրեց ՀՀ մշակույթի նախարար տկն. Հասմիկ Պողոսյանին: Արարողությունն ամփոփվեց փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի կողմից Երևանի քաղաքապետ պրն. Տարոն Մարգարյանին Մանթաշյանց ասպետ ոսկե շքանշանի շնորհմամբ:
- Created on .
- Hits: 3175