«Ոսկե ծիրան» կինոփառատոնի վարպետության դասերը
«Ոսկե ծիրան» Երեւանի 11-րդ միջազգային կինոփառատոնը ուրախ է ներկայացնել այս տարվա ծրագրում նախատեսվող վարպետության դասերը:
Հուլիսի 14-ին օպերատորական արվեստի վերաբերյալ վարպետության դաս կանցկացնի ավստրիացի կինեմատոգրաֆ, վաստակաշատ օպերատոր Քրիստիան Բերգերը:
Հուլիսի 15-ին ռեժիսորական արվեստի մասին դաս կանցկացնի չինացի հռչակավոր ռեժիսոր Ցզյա Չժանկեն:
Հուլիսի 17-ին վարպետության դաս կանցկացնի անվանի կինոգետ, Նյու Յորքի կինոփառատոնի նախկին տնօրեն Ռիչարդ Պենյան: Դասախոսությունը վերնագրված է «Աֆրոամերիկյան անկախ կինոյի սկզբնավորումը»:
Հուլիսի 18-ին սցենարական արվեստի գաղտնիքները ներկայացնող վարպետության դաս կանցկացնի գրող, վիպասան, սցենարի հեղինակ եւ գրական թարգմանիչ Պետրոս Մարկարիսը (Հունաստան):
Հուլիսի 19-ին դերասանական արվեստի վերաբերյալ վարպետության դաս կանցկացնի ֆրանսիացի անվանի դերասանուհի Աննա Մուգլալիսը:
Վարպետության բոլոր դասերը տեղի կունենան «Նաիրի» կինոթատրոնում: Սկիզբը՝ ժ. 15:00: «Ոսկե ծիրան»-ի շրջանակում իրականացվող վարպետության բոլոր դասերի մուտքն ազատ է:
- Created on .
- Hits: 3044