Կոտրենք կարծրատիպերը. միջազգային երիտասարդական ծրագիր Հայաստանում

        Այսօր՝ մայիսի 6-ին, Երևանում կմեկնարկի «Կոտրենք կարծրատիպերը» միջազգային երիտասարդական ծրագիրը, որին մասնակցում են 18-25 տարեկան 30 երիտասարդ վեց երկրից՝ Հայաստան, Ֆրանսիա, Վրաստան, Գերմանիա, Իտալիա, Լեհաստան: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Կոմիսիայի կողմից, Youth in Action ծրագրի շրջանակներում: Այն կտևի մինչև 16-ը:
    Ծրագրի նպատակն է իրականացնել միջմշակութային երկխոսություն, այն է՝ մասնակիցներին խրախուսել ներկայացնելու իրենց երկրների մշակույթների միջև եղած տարբերությունները, հարաբերությունները, համատեղ աշխատանքի միջոցով փորձել ճանաչել ու հասկանալ միմյանց ավանդույթներն ու սովորույթները: 
    Ծրագրի մասնակիցները ներգրավված կլինեն տարբեր միջոցառումներում` խաղեր, ավանդական պարեր, սպորտային ժամանց, կամավորական աշխատանք: Նրան կներկայացնեն իրենց երկրի մշակույթը երաժշտության, պարի, լեզվի, ուտեստների և այլ մշակութային բաղադրիչների միջոցով:
    Տարբերությունները վեր հանելուց հետո մասնակիցները հանձնարարություն կունենան նաև գտնել վեր հանել իրենց մշակությներում եղած նույնատիպ արժեքներըև համատեղ ներկայացնել դրանք:
educational and cultural bridges     Ծրագրի անունը ենթադրում է, որ այն նպատակ ունի նաև կոտրել մասնակիցների կարծրատիպային պատկերացումները միմյանց մշակույթների մասին և հնարավորություն տալ նրանց նոր դիտանկյանունից ճանաչել ու տեսնել տարբեր երկրների մշակույթները:
    Ուստի ընդունող ու ծրագիրն իրականացնող կազմակերպությունը՝ «Կրթական և մշակութային կամուրջներ» ՀԿ-ն, հավուր պատշաճի պատրաստվել է, որպեսզի կարողանա լավագույնս ու ճշգրիտ ներկայացնել հայկական մշակույթը: Նախատեսվում են մշակութային մի շարք այցելություններ տարբեր մշակութային կենտրոններ, թեմային նվիրված դասախոսություններ հրավիրված մասնագետների կողմից, մշակութային ներկայացումներ:
    «Կրթական և մշակութային կամուրջներ» ՀԿ-ի ղեկավար Արփինե Կոստանյանի խոսքերով՝ 6 տարբեր երկրների մասնակիցներին կտրվի գիտելիք այն մասին, թե ինչ է մշակույթը, ինչ շերտեր ունի, ինչպես է այն ձևավորվում, ինչպես նաև կփորձեն ամրապնդել հանդուրժողականությունն ու հարգանքը այլ մշակույթների նկատմամբ:
    Ըստ նրա՝ ծրագրի ամենակարևոր մասն է կազմում մասնակիցների ինքնադրսևորումը, նրանց մշակութային ներկայացումը, համագործակցության ստեղծումը և իհարկե ընկերությունը տարբեր ազգերի ներկայացուցիչների միջև:
  • Created on .
  • Hits: 2930

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: