Կմեկնարկի «Medicus 2013» ինտելեկտուալ խաղերի 10-րդ միջբուհական առաջնությունը

    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14.30, Երևանի պետական բժշկական համալսարանի վարչական մասնաշենքի ֆիզիկական կուլտուրայի դահլիճում կմեկնարկի «Medicus 2013» հայաստանյան միջբուհական ինտելեկտուալ խաղերի 10-րդ առաջնությունը, որը բաղկացած է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», «Բրեյն ռինգ», «Էրուդիտ կվարտետ» խաղափուլերից։ Առաջնությանը կմասնակցի շուրջ 30 թիմ ՀՀ բուհերից և ավագ դպրոցից։
    Խաղերն անցկացվելու են սպորտային ինտելեկտուալ խաղերի դասական կանոններով։ Հարցերը տրամադրվել են Հայաստանի գիտակների ասոցիացիայի կողմից։ Երկօրյա ինտելեկտուալ խաղերի նպատակն է զարգացնել ինտելեկտուալ շարժումը Հայաստանում, բարենպաստ մթնոլորտ ստեղծել պրոֆեսիոնալ գիտակների շրջանում բնական սերնդափոխության համար, նպաստել բարեկիրթ հասարակություն կառուցելուն։
    Ինտելեկտուալ խաղերի առաջնությունը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը և Հայաստանի գիտակների ասոցիացիան։
 
 
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
Հեռ.՝ 010545802 (ներքին՝  16), 093517112
E-mail: press@heh.am
  • Created on .
  • Hits: 2751

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: