Մշակութային նոր անկյուն Երևանում

    Նոյեմբերի 1-ին Կողբացի 28 հասցեում վերաբացվեց «Ականաթ» սրճարան-գրադարան-ցուցասրահը: Սրճարանում հյուրընկալ միջավայր էր: Այցելուների համար կազմակերպվել էր հաճելի հյուրասիրություն և երաժշտական երեկո:
    Երեկոյի հատուկ հյուրն է «Miq's Art Folk» կվարտետը, որն իր կատարումներով երեկոն դարձրեց ուրախ և հետաքրքիր:
    Սրճարանի ծրագրերի համակագող Արամայիս Ավետիսյանը նշում է, որ ականաթ կոչվել են Արևմտյան Հայաստանի պատուհանները, քանի որ կառուցված են եղել այնպես, որ տների միջև կապ ստեղծվի. «Մենք էլ ուզում ենք հանդիսանալ այն պատուհանը, որը հնարավորություն կտա միավորել հասարակության տարբեր խմբերի»:
    Նորաբաց «Ականաթը» խոստանում է դառնալ Երևան քաղաքի ամենակոլորիտային և ստեղծագործ անկյուններից մեկը, նոր մշակութային կենտրոն:
«Ուզում ենք ժամանակի լիցք մտցնել մեր քաղաքի կյանք, ստեղծել համապատասխան միջավայր գրքերի և արվեստագետների հետ շփվելու համար,- նշում է «Ականաթ»-ի հիմնադիր Անի Սուքիասյանը և ավելացնում, որ իրենց հիմնական նպատակը ժամանակակից արվեստի տարածումն է:
Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 3862

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: