Ընդունվում են «Գրական տապան-2013» փառատոնի մասնակցության հայտերը

«ԳՐԱԿԱՆ ՏԱՊԱՆ-2013» փառատոնի կազմկոմիտեն հայտարարում է հայտերի ընդունելություն՝ հանդես գալով հետևյալ հայտարարությամբ.
«Սիրելի գրողներ, գործընկերներ
«Սիրելի գրողներ, գործընկերներ
«ԳՐԱԿԱՆ ՏԱՊԱՆ-2013» փառատոնը այս տարի նավարկության կելնի հոկտեմբերի 23-ից 31-ը:
«Գրական Տապան»-ը գրողների, ընթերցողների ֆորում է, փառատոն, որ ի մի է բերում գրականության և գրականությունը սիրող մարդկանց։
Փառատոնի այս տարվա կարգախոսն է «Սպիտակ թղթի առջև» և հիմնական հարցադրումներն են գրականության և իրականության սահմաներն ու սահմանումները ճշտորոշելը, իրականության առջև գրականության ու գրողի պատասխանատվությունն ընդունելն ու մերժելը և այլն:
Հայաստան հրավիրելով աշխարհի տարբեր երկրների գրականության ներկայացուցիչներին, նրանց ներկայացնելով մեր մշակույթը, երկիրը, գրականությունը`«Գրական Տապան»-ը նպատակ ունի գրողների, գրականագետների, ընթերցողների և գրականությամբ հետաքրքրվածների համար ստեղծել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ մշակութային, հասարակական-քաղաքացիական խնդիրների քննարկման հարթակ, համագործակցության միջավայր։
Ընդսմին, թե՛ «Գրական տապան»-ի հյուրերը և թե հայաստանցի գրողները փառատոնի շնորհիվ հնարավորություն են ստանում հայ ընթերցողին, հանդիսատեսին ներկայանալ իրենց արվեստով, գրքերի, գաղափարների ու ծրագրերի միջոցով, շնորհանդեսներով, ընթերցումներով, վարպետության դասերով և այլն։
2013-ին «ԳՐԱԿԱՆ ՏԱՊԱՆ»-ը (23-31 հոկտեմբերի) կներառի քննարկումներ, ընթերցումներ, կլոր սեղաններ, աշխատանոցներ, վարպետության դասեր։ Տապանը կնավարկի՝ օտարերկրյա հյուրերին հնարավորություն տալով այցելելու Հայաստանի մշակութային-պատմական հուշարձանները, լինելու համալսարաններում և անմիջապես հաղորդակցվելու բանասեր, օտար լեզուների և գրականության մասնագետ դասախոսների, ուսանողների, ընթերցողների հետ: Կլինեն ընթերցումներ և թեյախմություններ հայ ականավոր գրողների, արվեստագետների տուն թանգարաններում։ Հայ և օտար գրողների համար կստեղծվի կլոր սեղան-քննարկումների և համատեղ հրապարակային հանդիպումների հարթակ:
«Գրական Տապան 2013»-ը ընթերցողի համար հրաշալի առիթ է գրողին ու նրա գրականությունը լսելու, «գրական ասպարեզ»-ներում և վարպետության դասերի, պրակտիկ պարապմունքների միջոցով լիարժեքորեն տեղեկանալու հայ և աշխարհի արդի գրական անցուդարձին:
«Գրական Տապան 2013»-ը հրավիրյալ գրողների համար Հայաստանը տեսնելու, ճանաչելու, սիրելու առիթ է, իսկ հայ գրողների ու գրականության մարդկանց համար լավ հնարավորություն` հյուրընկալելու իրենց գործընկերներին և ծանոթանալու նրանց երկրների գրական անցուդարձին:
Տապանը կունենա իր «Նոյը», իսկ ներկայացված մշակույթները` գրողներն ու գրականության մարդիկ կլինեն Նոյյան «որդիները», «տոհմը», «նավազները», գրականության հավատավոր հոտը՝ «Աստծո ամեն արարածից մի զույգ»:
«Գրական տապան 2013»-ի օրերին կկայանան նախորդ փառատոնի հուշագրությունների գրքի՝ «Գրական Տապան 2012»-ի և փառատոնի մասին պատմող ֆիլմի շնորհանդեսները։ Այս տարվա փառատոնի հայ և օտարերկրյա հյուրերի հուշագրության արդյունքը ևս կլինի գիրք, որը լույս կընծայվի 2014-ին։
Ջերմ սիրով ակնկալում ենք ստանալ ձեր մասնակցության լրացված հայտը (կցվում է) և գործնական համատեղ նախագծերի առաջարկները:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ ելնելով փառատոնի կազմակերպման ֆինանսական միջոցների ոչ անսահմանափակ լինելուց, խրախուսելի է Ձեր մասնակցության հետ կապված ծախսերի կամ դրանց մի մասի հոգածությունը սեփական կամ այլ ռեսուրսներով:
Հարգանքով և սիրով՝
«Գրական տապան-2013»-ի կազմկոմիտե»:
«ԳՐԱԿԱՆ ՏԱՊԱՆ-2013» փառատոնի
(23-31 հոկտեմբերի 2013 թ.)
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ
Բոլոր «*»-ով նշված տողերը լրացվում են պարտադիր կերպով: Մնացած բոլոր տողերի համար պատասխան չունենալու դեպքում պարզապես գիծ դրեք:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2013 թվականի ՕԳՈՍՏՈՍԻ 31-ն է:
E-mail: info@litark.am
literary.ark@gmail.com
web: www.litark.am
Անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել`
+374 10 56 71 02 կազմկոմիտե,
բջջայիններ՝ +374 94 60 32 66 Դավիթ Մաթևոսյան
+374 77 02 66 76 Անի Թովմասյան
«ԳՐԱԿԱՆ ՏԱՊԱՆ-2013» փառատոնի
(23-31 հոկտեմբերի 2013 թ.)
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ
Անուն, ազգանուն * | |
Կազմակերպություն | |
Ծննդյան ամսաթիվ * | |
Անձնագրային տվյալներ (Կցել անձնագրի լուսապատճենը) * |
|
Քաղաքացիություն և բնակության երկիր * | |
Դուք * | արձակագիր եք պոետ եք դրամատուրգ եք հրապարակախոս եք այլ |
Ձեր հակիրճ կենսագրությունը, գրական ստեղծագործությունների և մրցանակների ցանկերը * (կարող եք ներկայացնել հայտին կից) |
|
Հեռ./ֆաքս * | |
Էլ. փոստ * | |
Website | |
Պատրա՞ստ եք Հայաստանից ու Գրական Տապան 2013-ից Ձեր տպավորությունների մասին «անվարձահատույց» գրել արձակ կամ չափածո ստեղծագործություն/ներ/ «Գրական Տապան» ամենամյա ժողովածուի համար | Այո Ոչ |
Պատրա՞ստ եք ամբողջությամբ կամ մասնակիորեն հոգալ Ձեր մասնակցության ծախսերը * |
Այո Ոչ Եթե այո, ապա կարող եք հոգալ` ճանապարհածախսը և կեցությունը ճանապարհածախսը կեցությունը (արժեքը կարող եք ճշտել կազմկոմիտեից) (Մասնակցության հետ կապված այլ ծախսերը` ներառյալ տրանսպորտը միջոցառման ընթացքում, սնունդը, մասնակիցների փաթեթները և այլն, ամեն պարագայում հոգում է կազմակերպիչը) |
Քննարկման թեմաները /կլոր սեղանների և հրապարակային քննարկման համար/, որ առաջարկում ենք * |
Սպիտակ թղթի առջև (խոսքի համար պատասխանատվություն) Գրականություն. արվեստ, թե՞ արհեստ Հա՞վը, թե ձուն. իրականությունն ու գրականությունը Պոեզիա, արձակ, հրապարակախոսություն ժանրերի սահմաններն ու սահմանումները Սոցիալական ցանցերը և առցանց գրականությունը |
Կլոր սեղանների քննարկման թեմաները, որ Դուք կառաջարկեիք |
(Խնդրում ենք նկատի ունենալ, որ կլոր սեղանների թեմաները որոշվելու են Ձեր կողմից արված ընտրության և առաջարկների հիման վրա) |
Աշխատանոցները, որ առաջարկում ենք * |
Վարպետության դասեր Գրական ասպարեզ (հրապարակային ընթերցումներ). Ստեղծագործության մի հատվածի կամ կարճ գործի «հայեցակարգային բախում» այլ գրողի գործի հետ; «Տողի դողը».Արձակ կամ չափածո հատվածի էքսպրոմտ լրացում-մրցակցություն Մեղեդու տեքստային իմպրովիզացիաներ (երաժշտի նախընտրությամբ հնչեցված մեղեդու «տեքստազարդում») |
Աշխատանոցները, որ Դուք կառաջարկեիք |
(Խնդրում ենք նկատի ունենալ, որ աշխատանոցների թեմաները որոշվելու են ձեր կողմից արված ընտրության և առաջարկների հիման վրա) |
Ձեր առաջարկությունները՝ գործնական ծրագրերի, համագործակցության և այլ միջոցառումների վերաբերյալ: Անհրաժեշտության դեպքում ներկայացնել հայտին կից |
|
Աստվածաշնչյան Տապանից Ձեր նախընտրած կերպարը (բացի Նոյից): Ինչո՞ւ: * Փառատոնի ընթացքում Դուք պայմանականորեն կրելու եք այս կերպարի անունը |
|
Բոլոր «*»-ով նշված տողերը լրացվում են պարտադիր կերպով: Մնացած բոլոր տողերի համար պատասխան չունենալու դեպքում պարզապես գիծ դրեք:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2013 թվականի ՕԳՈՍՏՈՍԻ 31-ն է:
E-mail: info@litark.am
literary.ark@gmail.com
web: www.litark.am
Անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել`
+374 10 56 71 02 կազմկոմիտե,
բջջայիններ՝ +374 94 60 32 66 Դավիթ Մաթևոսյան
+374 77 02 66 76 Անի Թովմասյան
- Created on .
- Hits: 4065