Ռենուարի կտավը՝ 50 դոլարով
Ուշադիր եղեք. հանկարծ հնոտիքների շուկայում դուք էլ կարող եք պատահաբար տեր դառնալ Ռենուարի կամ մեկ այլ աշխարհահռչակ նկարչի կտավի: Վիրջինիա նահանգի բնակչուհին հենց այդպիսի շուկաներից մեկում է ընդամենը 50 ԱՄՆ դոլարով գնել ֆրանսիացի իմպրեսիոնիստ Պիեռ Օգյուստ Ռենուարի ստեղծագործությունը:
Մասնագետները եկել են այն եզրակացության, որ նկարը 1879 թվականին ստեղծված Paysage Bords de Seine-ն է (թարգմանաբար՝ «Բնանկար՝ Սենայի ափին»): Այն 1926 թվականին գնվել է Փարիզի թանգարանից և միայն հիմա վերագտնվել:
Իր հաջողությանն անտեղյակ ամերիկուհին միայն տանն է ուշադրություն դարձրել նկարի շրջանակի վրայի ստորագրությանը՝ Ռենուար, և կտավը հանձնել է աճուրդներ իրականացնող Ptomach ընկերությանը:
Բնանկարի իսկական արժեքը 100 հազար ԱՄՆ դոլար է: Ծրագրվում է կտավը աճուրդով վաճառել սեպտեմբերի 29-ին Ալեքսանդրիայում:
- Created on .
- Hits: 2831