Մալևիչ, Չաշկին, Սուետին. «…մենք կլինենք երեքով…»

Տրետյակովյան պատկերասրահում ամենից հայտնի և հետևողական սուպրեմատիսներից երեքի՝ Կազամիր Մալևիչի, Իլյա Չաշկինի, Նիկոլայ Սուետինի ցուցահանդեսն է՝ «…մենք կլինենք երեքով…»: 

Չնայած ռուսական ավանգարդը արդեն քանի տարի է՝ համաշխարհային անսպառ ուշադրության կենտրոնում է և այնպիսի պատրանք է ստեղծվել, թե արվեստի այդ շերտը արվեստագետների մեծաքանակ խմբի կողմից է ստեղծվել («Ձախ թև» անվանումն ինքնին որոշակի խմբավորում,նույնիսկ ամբոխայնություն է ենթադրում), իրականում այն, այդ թվում և սուպրեմատիզմը, մի քանի անունների հետ է միայն ասոցացվում: 

Այս ցուցահանդեսի անվանումը հենց դրա ապացույցն է: «Մենք կլինենք երեքով» արտահայտությունը ընդգծված է Կազամիր Մալևիչի՝ Նիկոլայ Սուետինին գրած նամակում: «Սև քառակուսու» հեղինակը 1920-ական թվականներին խորը հիասթափություն էր ապրում իր աշակերտներից, ովքեր կարծես չէին ձգտում հավատարիմ մնալ սուպրեմատիզմի օրենքներին: Միայն իրեն էր՝ Սուետինի և Չաշկինի հետ, դասում նորարարական տեսության նվիրյալների շարքը, չնայած ոչ վաղ անցյալում Մալևիչի կազմակերպած ՈՒՆՈՎԻՍ-ում («Утвердители нового искусства») հաշվարկվում էր 36 մարդ: 

Ցուցահանդեսում ներկայացվելու է Մալևիչի «Ուղղանկյունի և շրջան» կտավը, որ նրա «Սև քառակուսու» հասակակիցն է՝ ստեղծված 1915 թվականին: Անցելուներին հնարավորություն կտրվի նաև ծանոթանալու Մալևիչի ստեղծագործական քչերին ծանոթ սկզբնական շրջանի աշխատանքներին:

 

 

 

  • Created on .
  • Hits: 2955

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: