Միշել Գոնդրիի նոր անակնկալը

    Միշել Գոնդրիի «Օրերի փրփուրը» ֆիլմը էկրան կբարձրանա 2013թ.-ի ապրիլի 24-ին, գլխավոր դերերում՝ Օդրի Տոտու և Ռոմեն Դյուրի: Պատմության կենտրոնում Կոլենն է, որի երիտասարդ կինը հիվանդանում է հենց մեղրամսի ժամանակ, նրա թոքերի մեջ սկսում է ջրաշուշան աճել: Բուժումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե հիվանդին շրջապատես այլ ծաղիկներով, և դժբախտ ամուսինը ծախսում է իր բոլոր խնայողությունները՝ կնոջը փրկելու համար: «Օրերի փրփուրը» ֆրանսիացի գրող Բորիս Վիանի համանուն վեպի էկրանավորումն է: Չնայած նրան, որ «Օրերի փրփուրը» Միշել Գոնդրիի արդեն յոթերորդ լիամետրաժ ֆիլմն է, բայց սա ռեժիսորի միայն երկրորդ կինոնկարն է ֆրանսերեն լեզվով:
                                                                                        Թարգմանեց կինոգետ Անի Հակոբյանը
  • Created on .
  • Hits: 3216

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: