• cultural.am
  • Գրականություն
  • Գրողներ

Գրողներ

Լևոն Խեչոյան

Armenian

Արձակագիր, հրապարարակախոս

Ծնվել 1955թ.Վրաստանի Հանրապետության Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում։

Գրքերը՝ «Խնկի ծառեր» (Եր., 1991), «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» (Եր., 1995), «Սև գիրք, ծանր բզեզ» (Եր.,1999), «Հունիսի հինգը և վեցը» (Եր., 2005), «Երրորդ որդին: Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» (Եր., 2002), «Ձայներ և տեսիլքներ» (Եր., 2007), «Փուշը, հայր, փուշը» (Եր., 2011):

1999թ. լույս տեսած «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար 2000թ. արժանացել է ՀՀ պետական գրական «Ոսկե եղեգն» մրցանակի:

Կարդալ: Լևոն Խեչոյան

  • Hits: 9170

Հենրիկ Էդոյան

Armenian

Բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ

Ծնվել է 1940թ. օգոստոսի 31-ին Երևանում:

Բանաստեղծական ժողովածուներն են` «Անդրադարձումներ» (1977), «Պատկեր և կեսօր» (1980), «Երկրային ժամանակ» (1983), «Այժմ և միշտ» (1987թ.), «Քայլեր և ստվերներ» (1996): Գրականագիտաան աշխատություններն են` «Եղիշե Չարենցի պոետիկան» (1986), «Հետգրություն» (2001)։

 

Կարդալ: Հենրիկ Էդոյան

  • Hits: 7956

Ռուզաննա Ոսկանյան

Armenian

Բանաստեղծ

Ծնվել է 1989թ. մայիսի 24-ին Երևանում:

Հեղինակ է բանասատեղծական մեկ ժողովածուի` «Թափանցիկ անձրևներ» (2007թ.):

2008թ. արժանացել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին:

Կարդալ: Ռուզաննա Ոսկանյան

  • Hits: 9552

Հովհաննես Գրիգորյան

Armenian

Բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ

Ծնվել է 1945թ. օգոստոսի 7-ին Գյումրիում:

Բանաստեղծական ժողովածուներն են` «Երգեր առանց երաժշտության» (1975), «Բոլորովին ուրիշ աշուն»(1979), «Անձրև մի տխուր աիթով»(1982), «Դանդաղ ժամեր»(1986), «Հրեշտակներ մանկության երկնքից»(1992), «Երկու ջրհեղեղի արանքում»(1996), «Կես ժամանակ»(2002), «Գիշերահավասար»(2006), «Երբեք չմեռնես»(2010):

Կարդալ: Հովհաննես Գրիգորյան

  • Hits: 11983

Գուրգեն Խանջյան

Armenian

Արձակագիր, դրամատուրգ

Ծնվել է 1950թ. հունվարի 5-ին Երևանում:

Գրքերը՝ «Շարժասանդուղք» (ժողովածու), «Հիվանդանոց» (վեպ), «Ստվերներ խամաճիկների փողոցում» (ժողովածու),«Սպանել փրկչին» (ժողովածու), «Ճամփեզրի թատրոն» (պիես),«Դատավարություն» (պիես), «Մարդկանց տուն ուղարկիր» (ժողովածու), «Լուր չկա» (վեպ), «Թատրոն 301» (պիեսների ժողովածու» (պատմվածքներ, էսսեներ, կոլաժներ), «Ենոքի աչքը» (վեպ):

Կարդալ: Գուրգեն Խանջյան

  • Hits: 8451

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: